Լուրեր
Արհեստական բանականության ոլորտի գիտնականի և նորարարի կրթական ուղի՝ սկսած դպրոցից

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են «ԱԲ (արհեստական բանականություն) սերունդ» դպրոցական փորձարարական ծրագիրը և այն 16 ուսհաստատությունների ցանկը, որոնցում ծրագիրը կփորձարկվի 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի օգոստոս: Նախագիծը և փորձարարական ծրագիրը մշակել

Վազորդ Երվանդ Մկրտչյանն անկախ Հայաստանի աթլետիկայի առաջին մեդալն է նվաճել Համաշխարհային ուսանողական խաղերում

Չինաստանի Չենդու քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերում Հայաստանը 2-րդ մեդալն է նվաճել: Վազորդ Երվանդ Մկրտչյանը 1500 մետր վազքատարածությունում բավական լավ է հանդես եկել և զբաղեցրել 3-րդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի: Հատկանշական է, որ Երվանդ Մկրտչյանն անկախ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով կվերականգնվի Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին

2023 թ. նշվելու է քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի ծննդյան 100-ամյակը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ֆինանսական միջոցներ է նախատեսել պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող Շուշանիկ Կուրղինյանի գողացված կիսանդրու պատրաստման և տեղադրման աշխատանքների համար: Աշխատանքների իրականացման համար

Հայ ծանրորդները 5 ոսկե, 6 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականներն ավարտել են ելույթները Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում՝ ընդհանուր առմամբ երկամարտում նվաճելով 5 ոսկե, 6-ական արծաթե և բրոնզե մեդալներ: Հայաստանի թիմի վերջին մեդալը նվաճել է Մերի Թումասյանը (+87 կգ)՝

Ձյուդոիստ Աշիկ Անդրեյանը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերի հաղթող

Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի անդամ, 60 կգ քաշային Աշիկ Անդրեյանը ոսկե մեդալ է նվաճել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում: Ձյուդոյի երիտասարդական թիմի կազմում ընդգրկված են նաև Մեսրոպ Նիկոյանը և Գոռ Կարապետյանը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ

Լուսանկարչական միջազգային մրցույթ՝ «Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը» քարոզարշավի շրջանակում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակի կապակցությամբ 2023 թվականի մարտից մեկնարկել է «Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը» միջազգային քարոզարշավը: Քարոզարշավի շրջանակում օգոստոսի 1-ից ՀՀ

Լիանա Գյուրջյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթող

Հայ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 87 կգ քաշային Լիանա Գյուրջյանը Մ23 տարեկանների պայքարում ոսկե մեդալ է նվաճել՝ երկամարտի 221 կգ արդյունքով (96+125)

ԿԳՄՍ նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն՝ 2023 թվականի օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 9-ը ներառյալ՝ համաձայն ՀՀ կառավարության

Հայ մարզիկները մեկնել են Բելառուս՝ մասնակցելու ԱՊՀ 2-րդ խաղերին

Բելառուսի Հանրապետությունում օգոստոսի 4-14-ը կանցկացվեն ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը կմասնակցի մեծաքանակ պատվիրակությամբ: 140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, աթլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի