Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբին պետական բյուջեի այս տարվա պահուստային ֆոնդից կհատկացվի 57 մլն 762 հազար դրամ` ստեղծագործական, վարչական և սպասարկող անձնակազմերին այս տարվա օգոստոս-դեկտեմբեր ամիսներին լրավճարներ հատկացնելու համար: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության օգոստոսի 29-ի նիստում`
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «ԱրմենիաՍեիՍփեյն» մշակութային ասոցիացիայի ու «Վարք Հայոց» մշակութային հասարակական կազմակերպության ջանքերով հուլիսի 31-ից օգոստոսի 19-ը «Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը մասնակցել է Ռումինիայի Հանրապետության Պիատրա Նեամց և Կալարաշի, ինչպես նաև Սերբիայի Հանրապետության
2019 թվականի սեպտեմբերի 1-13-ը մանսուրյանական օրեր են. ժամանակակից հայ դասական երաժշտության Վարպետի 80-րդ հոբելյանի կապակցությամբ կանցկացվի «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարը, որն ունկնդրին կտեղափոխի Վարպետի կինոերաժշտության, դասական ու կամերային ստեղծագործությունների ինքնատիպ աշխարհ: Համերգաշարը կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին։ Հագեցած հանդիպման օրակարգում երկու երկրների միջև կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում իրականացվող ծրագրերն ու հետագա համագործակցության ամրապնդման հեռանկարն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Գդանսկի Շեքսպիրյան փառատոնի» գեղարվեստական ղեկավար Եժի Լիմոնի հրավերով Երևանի կամերային պետական թատրոնը 2019 թ. հուլիսի 26-ից օգոստոսի 4-ը Լեհաստանում մասնակցել է Գդանսկի Շեքսպիրյան միջազգային 23-րդ թատերական փառատոնին` Վ. Շեքսպիրի «Ռոմեո և
Յուրի Հարությունյանը ծնվել է 1944 թ. մարտի 25-ին, Կիրովաբադում: 1972 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը: 1967 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես երաժշտական ձևավորող, ապա` երաժշտական խմբագիր: Հեղինակել է ավելի քան 70 ֆիլմերի երաժշտություն. «Մարդն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով տնօրինության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդեցության ստորաբաժանման ղեկավար Ջովաննի Բոկարդիին և պրոֆեսոր Անդրեա Ջիաննանտինիին: Հանդիպման ընթացքում քննարկվել է Գյումրու «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային
Բացման առաջին արարողությունը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում՝ «Բարձունքի հատակից» ֆիլմի ցուցադրությամբ: Դրան կհաջորդի հանդիպում-քննարկում ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թամարա Ցոցորիայի և քառակի մրցանակակիր, աշխարհի չեմպիոն, երկակի պարալիմպիկ չեմպիոն Ալեքսեյ Մոշկինի հետ. վերջինս ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպն է: Փառատոնի բացման երկրորդ՝ բացօթյա
Օգոստոսի 28-ին` ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հայաստանի պարի պետական անսամբլի մենահամերգը: Անսամբլի գլխավոր բալետմայստեր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյան, երաժշտական մասի ղեկավար` Հայկ Գրիգորյան, տնօրեն՝ Էրիկ Չանչուրյան: