
Ապրիլի 29-ին` ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի կունենա վաստակավոր կոլեկտիվ «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի» մենահամերգը՝ նվիրված Պարի միջազգային օրվան։ Ծրագրում՝ հայ և այլ ազգերի պարեր։
Ապրիլի 29-ին` ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի կունենա վաստակավոր կոլեկտիվ «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի» մենահամերգը՝ նվիրված Պարի միջազգային օրվան։ Ծրագրում՝ հայ և այլ ազգերի պարեր։
Ապրիլի 29-ին աշխարհում նշում են Պարի միջազգային օրը, որը 1982 թվականին նախաձեռնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհուրդը: Օրվան ընդառաջ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում ապրիլի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի ընթերցասրահում (վարչական մասնաշենք, 3-րդ հարկ) կբացվի «Ֆրանսերեն հնատիպ գիրքը Հայաստանի ազգային գրադարանում» խորագրով գրական ցուցադրությունը։ Ցուցադրվող նյութերի մեջ ընդգրկված են ֆրանսերեն բառարաններ, պատմական գրականություն, ճանապարհորդական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 27-ին «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում կանցկացնի «Բարդ անցյալներ, բազում ապագաներ. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովը՝ նվիրված
Ապրիլի 25-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում կկայանա Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի համերգը` նվիրված Պարի միջազգային օրվան: Համերգի ընթացքում կհնչեն կատարումներ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի 106-րդ տարելիցի:
ՀՀ կառավարության որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող 13 արգելոց-թանգարանների շարքին կավելանան ևս երկուսը՝ «Դաշտադեմ ամրոցը»՝ Արագածոտնի մարզում, և «Մայրաքաղաք Դվինը»՝ Արարատում: Դրանք հանրապետական նշանակության հուշարձաններ են և ընդգրկված են Պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակում: «Դաշտադեմ ամրոց» պատմաճարտարապետական
Ապրիլի 21-ը ՀՀ ժողովրդական նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Ռոբերտ Էլիբեկյանի ծննդյան օրն է. այսօր լրացավ Վարպետի 80-ամյակը: Հոբելյանական օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն այցելել են մեծանուն գեղանկարչին:
Հայկական կինոարվեստի և կերպարվեստի՝ մշակութային ժառանգության բացառիկ ու եզակի նմուշների նորովի հանրայնացման նպատակով ապրիլի 20-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի ազգային պատկերասրահի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Երկկողմ գործակցության հուշագիրը միտված է դեպի թանգարան մշակութային կինոժառանգության նմուշների
Այսօր լրացավ գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, Նկարիչների միության անդամ Ֆերդինանդ Մանուկյանի ծննդյան 80-ամյակը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն այցելել են մեծանուն գեղանկարչին՝ շնորհավորելու հոբելյանի առթիվ: Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նախարար