ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան Գյումրիում մեկնարկում է մասնագիտական ուսուցման ծրագիր։
Հյուրանոցային կառավարման ոլորտի կրթության առաջատար միջազգային վարկանիշ ունեցող Լոզանի հյուրընկալության դպրոցի (EHL) կողմից լիցենզավորված, շվեյցարական կրթական մոդելով մասնագիտական կրթության և ուսուցման ծրագիրն արդեն հասանելի է Հայաստանում։ Ակադեմիան առաջարկում է ուսուցում «Խոհարարական արվեստ», «Ռեստորանային սպասարկում» և «Հյուրանոցային ադմինիստրացիա» մասնագիտություններով՝ ներգրավելով բարձր որակավորմամբ, փորձառու, վերապատրաստված և հավաստագրված մասնագետ-դասախոսների:
Ընդունելությունը բաց է 18 տարին լրացած անձանց համար, այդ թվում՝ ՄԿՈՒ շրջանավարտների, որոնք ուզում են ստանալ միջազգային որակավորում և ձգտում են ստեղծել և զարգացնել առաջատար կարիերա հյուրընկալության ոլորտում։ Ուսուցումը հիմնված է աշխատանքի վրա և իրականացվելու է Գյումրու «Apricot Grand Hotel Gyumri» hյուրանոցում։
Ուսուցումը հասանելի է նաև կրթաթոշակի հնարավորությամբ:
Ուսուցման լեզուն անգլերենն է։ Ուսանողների ընտրությունը կիրականացվի հարցազրույցով։
Ընդունելությունը բաց է 2025 թվականի աշնանային ուսումնական շրջանի համար։ Դիմումները հնարավոր է ներկայացնել հետևյալ հղումով՝ https://tally.so/r/nWB40R: Հավելյալ տեղեկատվության համար անհրաժեշտ է զանգահարել +374 11 20 25 00 հեռախոսահամարով: Բաց դռների օրերի մասին կարող եք տեղեկանալ ակադեմիայի սոցիալական մեդիայի հարթակներից՝ https://tinyurl.com/57sud84v, https://tinyurl.com/2jwf2twv: