
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը թիմային առաջին հորիզոնականն է զբաղեցրել: Մրցումային վերջին օրը՝ սեպտեմբերի 17-ին, Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, գերծանր քաշային Վարազդատ Լալայանը կարիերայում երկրորդ անգամ հռչակվել է աշխարհի փոխչեմպիոն՝ երկամարտի 460 կգ