
Իտալիայում կայացած ‹‹AMIGDALA միջազգային երաժշտական 9-րդ մրցույթում «Մեկնարկ» նպատակային ծրագրի անդամ Էլեն Խաչիկյանը (Պ․ Չայկովսկու անվան ԵՄՄԴ, ուսուցիչ՝ Մարինե Մարգարյան) արժանացել է առաջին՝ ‹‹Absolute Prize›› մրցանակին՝ հավաքելով 100 միավոր հնարավոր 100-ից։ Մրցույթին մասնակցել է 364 երաժիշտ 34 երկրից։