Լուրեր
Ամփոփվել է «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթը

Ամփոփվել է «Դպրոցական լավագույն մինի այգի-2023» մրցույթը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի կողմից:

Միջնադարից մինչև նորագույն շրջան. կբացվի հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի խաչերի հավաքածուի ցուցահանդեսը

Դեկտեմբերի 1-ին` ժամը 18:30-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) կցուցադրվի իրավաբան, հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի խաչերի հավաքածուն՝ «Խաչ քո» խորագրի ներքո: Ցուցադրությունը կգործի մինչև 2024 թ. փետրվարի 15-ը: «Խաչ քո» խորագրով ցուցահանդեսն ընդգրկում է թե՛ հայկական,

Շրջանառության մեջ է դրվել մեկ նամանակիշով գեղաթերթիկ՝ նվիրված Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

Դեկտեմբերի 1-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Սպորտ. ծանրամարտի Եվրոպայի առաջնություն» թեմային: Նամականիշի մարման արարողությունն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ

Քննարկվել են ազգային փոքրամասնությունների կրթությանն առնչվող հարցեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստին: Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող

«Գիտությամբ զբաղվելը պետք է լինի գրավիչ, մրցունակ և հետաքրքիր». Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Գիտություն և գործարարության օրեր- 2023» համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է «Գիտության և գործարարության օրեր-2023» երկօրյա համաժողովի մեկնարկին: Համաժողովի շրջանակում ականավոր գիտնականներն ու գործարարները մեկ հարթակում համախմբվել են՝ խթանելու բիզնեսի և գիտության փոխգործակցության զարգացումը, գիտության առևտրայնացման հնարավորությունների բացահայտումը՝

Կամավոր ատեստավորման արդյունքում 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը սահմանվել է 200.000 դրամ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են կամավոր ատեստավորման արդյունքում 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների/անձանց ցուցակները՝ սահմանելով դրույքաչափը 200.000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար: Համաձայն հրամանի՝ ուսուցիչ չաշխատող անձինք

«Կրթության տեսչական մարմնի ռեսուրսը պետք է ավելի արդյունավետ օգտագործել». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը: Նիստին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նիստի օրակարգում Կրթության տեսչական մարմնի 2024

Հաստատվել է մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող շուրջ 300 դպրոցների ցանկը

ՀՀ կառավարության վերջին նիստում գործադիրը հավանության է արժանացրել «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների» ծրագրում ընդգրկված ուսհաստատությունների ցանկը և դրանց համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները:

Հայաստանի ամերիկյան համալսարանում կներդրվի լրագրողական կրթության նոր մագիստրոսական ծրագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում ներկա է եղել ՀԱՀ-ի և Վաշինգթոնի նահանգային համալսարանի միջև լրագրողական գերազանցության կենտրոն ստեղծելու և լրագրողական կրթության նոր մագիստրոսական ծրագիր ներդնելու մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը: Միջոցառմանը