ՀՀ մարզական ֆեդերացիաների արդյունավետ գործունեության, միջազգային մրցաշարերին ՀՀ հավաքականների լիարժեք մասնակցության, ինչպես նաև մարզական բարձր արդյունքների ապահովման նպատակով մարզիկների և նրանց մարզիչների խրախուսման համար Կառավարությունը հատկացրել է հավելյալ 143 միլիոն 979,8 հազար դրամ ֆինանսավորում։ Որոշումն ընդունվել է գործադիրի
Կառավարության որոշմամբ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն խորհրդատվական ծառայություններ ձեռք կբերի «ՅուՍիԷլ Քընսալթանթս Լիմիթիդ» ընկերությունից: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 30-ի նիստում: Խորհրդատվական ծառայությունների անհրաժեշտությունն առաջացել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի բնականոն աշխատանքները և շարունակական զարգացումը պատշաճ
Այսօր հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, մշակութային-հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակն է: Օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Իսահակյանի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, ընտանիքի անդամները, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, մի շարք
Սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ և սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրներ մշակելու, ներդնելու և վարելու համար անհրաժեշտություն է առաջացել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում կատարել լրացում և սահմանել լիազորող նորմ: ՀՀ կառավարության հերթական նիստում հավանություն է
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի է ունեցել «Հայաստան․ ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագրի շրջանակում կազմակերպված «Հավաքածուների պահպանման պլան» խորագրով վերապատրաստման ամփոփիչ միջոցառումը։ Ծրագիրն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ՝ Ազգային ժառանգության ինստիտուտի և Պատմամշակութային
Լոռու մարզի Վանաձոր համայնքում կհիմնվի Թումո ստեղծարար կենտրոն: Այդ նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ Վանաձոր քաղաքի Թատերական փողոց, 1/1 սպայի տուն հասցեում գտնվող անշարժ գույքը նվիրաբերվել է «Սիմոնյան կրթական հիմնադրամին»: Հարցի քննարկման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է
Հոկտեմբերի 30-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Մարզերում դպրոցականների տեղափոխման համար տրանսպորտային միջոցների գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններ սահմանելու մասին, «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում
Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում: Կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում երկամարտի 214 կգ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2025 թվականի դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման ծրագրում ներգրավված թանգարանների, թատրոնների, համերգային, մշակութային կազմակերպությունների ցանկը և շրջափուլի ժամկետը: Ծրագրի շահառուները ՀՀ պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտներն են, որոնք կարող են անվճար այցելել