Լուրեր
«Սպորտի ոլորտում ևս ունենք լրջագույն անելիքներ». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել պաշտոնավարման 100 օրվա ասուլիսով: Նա ներկայացրել է ոլորտներում կատարված և նախատեսվող ծրագրային աշխատանքները, անդրադարձել կառավարման խնդիրներին: Խոսելով սպորտի ոլորտում իրականցված և սպասվելիք ծրագրերի մասին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել

««Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմի համար ստեղծվում են նոր հնարավորություններ». ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան. ասուլիս

ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը պաշտոնավարման 100 օրվա առիթով հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձել է մշակույթի ոլորտում իրականացվող գործընթացներին՝ ընդգծելով, որ առկա են մեծ ծավալի անելիքներ: Նախարարի ներկայացմամբ՝ մշակվել է «Մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ. ռազմավարությունը», որի նախագիծը

Մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Մարզիկներին կոչումները հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին ստացած կոչումների առթիվ և նորանոր հաջողություններ

Կարատեի Եվրոպայի 2027 թ. երիտասարդական առաջնությունը կանցկացվի Հայաստանում

2027 թվականին կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունը կանցկացվի Հայաստանում: Այս մասին որոշում է կայացվել մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի (EKF)՝ Իսպանիայի Գվադալահարա քաղաքում տեղի ունեցած համաժողովի ընթացքում, որին մասնակցել է նաև Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն

Ծանրամարտի ֆեդերացիային լրացուցիչ գումար կհատկացվի ԵԱ-ի պատշաճ անցկացման համար

ՀՀ կառավարությանն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային լրացուցիչ 4,861.2 հազար դրամ տրամադրելու որոշման նախագիծը՝ 2023 թվականին Երևանում կայանալիք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության պատշաճ կազմակերպման և անցկացման համար: Միջոցառմանն ընդառաջ «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի և Եվրոպական ֆեդերացիայի

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել ՝ ի շահ հայ-վրացական բարեկամական կապերի զարգացման՝ համոզմունք հայտնելով,

Բռնցքամարտի կանանց ԱԱ. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականն ավարտել է ելույթները Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացող աշխարհի առաջնությունում: Հայ մարզուհիներն անմասն են մնացել մեդալներից: Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած 6 բռնցքամարտիկներից առաջինը պայքարը սկսել է 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան. 1/16 եզրափակչում նա

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի բաց մարզմանը։ Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ ԿԳՄՍ նախարարը հետևել է ֆուտբոլիստների մարզմանը, զրուցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի

Լրագրողների հավատարմագրում՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լուսաբանելու նպատակով

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Լրատվամիջոցների այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել առաջնությունը լուսաբանելու համար, պետք է մինչև մարտի 31-ը՝ ժամը 18:00-ն, media@awf.am էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝