Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:

Լրատվամիջոցների այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել առաջնությունը լուսաբանելու համար, պետք է մինչև մարտի 31-ը՝ ժամը 18:00-ն, media@awf.am էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ կնքված և ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածությունը (լրագրող, լուսանկարիչ, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար:

Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է հավատարմագրել առավելագույնը 1 լրագրող, 1 լուսանկարիչ և 1 օպերատոր:

Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու:

Հիշեցնենք՝ առաջնության բացման արարողությունը նախատեսված է ապրիլի 14-ին: Երևանում կայանալիք մրցաշարը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 94 878707 (Արայիկ Ալավերդյան), +37410-599-612, 095 88-23-58 (Նարե Հովհաննիսյան):