Լուրեր
Կայացել է Սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի 2027 թ. առաջնության միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի 2027 թ. առաջնության կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Նիստին ներկա են եղել նաև հանձնաժողովի քարտուղար, ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Ձմեռային Օլիմպիական խաղեր. Կատյա Գալստյանի արդյունքը 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաոճում

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Կատյա Գալստյանը, որը 4-րդ անգամ է մասնակցում ձմեռային Օլիմպիական խաղերին, դահուկավազքի կանանց 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում ցույց է տվել 28 րոպե 33 վայրկյան արդյունք և 111 մասնակիցների շրջանում զբաղեցրել 82-րդը տեղը:

Աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը հանդես կգա Երևանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և աջակցությամբ ապրիլի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակին նվիրված գալա համերգը, որի հատուկ հյուրը կլինի աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը։

Արսեն Բաղրյանը՝ ուշուի միջազգային ֆեդերացիայի վարկածով 2025 թ. լավագույն մարզիկ. Հասմիկ Ավագյանը հանդիպել է հավաքականին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր այցելել է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիա՝ շնորհավորելու հավաքականի առաջատար մարզիկ, երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն, մեծահասակների աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Արսեն Բաղրյանին, որն Ուշուի միջազգային ֆեդերացիայի (IWUF) վարկածով օրերս ճանաչվել

Քննարկվել են Երևանում Օմանի ազգային թանգարանի հետ համագործակցության զարգացման հարցերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղար Ջամալ ալ-Մուսավիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ու Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Հայկական ձեռարվեստը ներկայացվում է Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին

2026 թվականի հունվարի 31-ից փետրվարի 15-ը Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում անցկացվում է Սուրաջկունդի արհեստների 39-րդ միջազգային փառատոն-տոնավաճառը, որը միավորում է աշխարհի տարբեր երկրների մշակութային ժառանգությունն ու արհեստագործ վարպետներին։ Հայաստանի մասնակցությունն այս հեղինակավոր փառատոն-տոնավաճառին իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնը կապահովի մանկավարժահոգեբանական աջակցություն

Կառավարության որոշմամբ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» ՊՈԱԿ-ի: Կենտրոնի գործունեության առարկան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի

Պետական միջոցառումներին ՀՀ օրհներգի կենդանի կատարումը դառնում է պարտադիր. հաստատվել է կարգը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման կարգը։ Հարցը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ պետական խորհրդանիշների նկատմամբ պատշաճ վերաբերմունքի ձևավորումն ու դրանց միասնական ստանդարտի ապահովումը Կառավարության առաջնահերթ ուղղություններից են։

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Փետրվարի 12-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 448-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացում