
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվում է «ՕՊՈՒՍ» միջազգային երաժշտական փառատոնի 5-րդ համերգաշրջանը՝ առցանց ձևաչափով: Օգոստոս և սեպտեմբեր ամիսներին անցկացվող նախագիծը ներառում է ծավալուն մշակութային ծրագիր՝ համերգներ, տեսագրություններ, բանախոսություններ և հարցազրույցներ՝ հայ և օտարազգի արվեստագետների մասնակցությամբ: