Օգոստոսի 12-ը ՄԱԿ-ը 2000 թվականից նշում է որպես Երիտասարդության միջազգային օր: Նպատակն է աշխարհի զարգացման և կառուցման գործում մեկ անգամ ևս կարևորել երիտասարդների դերը, բարձրաձայնել նրանց խնդիրների մասին: Ամեն տարի ընտրվում է որոշակի թեմատիկ ուղղություն, որի շրջանակում փորձ է արվում համատեղել, կենտրոնացնել շահագրգիռ կողմերի ջանքերը: Երիտասարդության միջազգային օրվա 2021 թ. խորագիրն է «Պարենային համակարգերի փոխակերպում և երիտաարդության նորարարությունը՝ հանուն մարդու և մոլորակի առողջության»: Օրվա շրջանակում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ: Ստորև ներկայացնում ենք միջոցառումներն ու դրանց ժամանակացույցը.

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, oգոստոսի 12

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հանդիպում ՊՆ ղեկավարության հետ, որին կմասնակցեն`

  • 44-օրյա պատերազմի մասնակիցներ,
  • Զինված ուժերի երիտասարդ սպաներ,
  • Ռազմական համալսարանների կուրսանտներ,
  • Բուհերի ուսանողներ,
  • Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներ:
  • Ժամը 12:00- Զինվորական նվագախմբերի քայլերթեր` զորա­մասերի մշտական տեղակայման վայրերի մերձակա քաղաքների կենտրոնական փողոցներում:

ք. Կապան - Հանրապետության երիտասարդական մայրաքաղաք Կապանում անցկաց­վող մշակութային միջոցառումներին մերձակա զորամասերի` 44-օրյա պատերազմի մասնակից և ծառայության մեջ աչքի ընկած զինծառայողների մասնակցության ապա­հովում:
Ժամը 12:00-ից - Հյուսիսային պողոտա - Հանրապետության հրապարակ ֊ Հյուսի­սային պողոտա երթուղով Երևանի կայազորի, Արտակարգ իրավիճակների նախարարության, ԱԱԾ սահմանապահ և Ոստիկանության զորքերի փողային նվագախմբերի քայլերթեր:
Օգոստոսի 14 - Բարեկարգման և մաքրման աշխատանքներ զորամասերին կցագրված հուշարձանների ու հուշա­համա­լիրների տարածքներում:
Օգոստոսի 15 - Ռազմամար­զա­կան խաղեր ենթակա զորամասերում:

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ , օգոստոսի 12

ք. Մեծամոր

  • ժամը 11:00- Քայլարշավ դեպի զոհված զինծառայողների հիշատակին նվիրված հուշարձան.
  • ժամը 12:00- Տարածքի մաքրման աշխատանքներ
  • ժամը 14:00- Քննարկումներ երիտասարդությանը հուզող հարցերի շուրջ
  • ժամը 15:00-17:00- Համերգ Մշակույթի տանը
  • ժամը 17:00-21:00- Համերգ զբոսայգում

գ. Տարոնիկ

  • Տարածքի մաքրման աշխատանքներ համայնքային նշանակության վայրերում
  • Համերգ պարային խմբերի մասնակցությամբ

գ. Հովտամեջ

  • Համայնքի երիտասարդությանը հուզող հարցերի վերաբերյալ քննարկում

գ. Մրգաշատ

  • Քայլերթ դեպի համայնքի զոհվածների շիրիմներ, տարածքի մաքրման աշխատանքներ

գ. Մրգաստան

  • Ժամը 10։00- Համայնքային նշանակության վայրերում տարածքի մաքրման աշխատանքներ
  • Ժամը 18։00- Համայնքապետարանում երիտասարդների մասնակցությամբ խորհրդակցություն՝ «Համայնքի խնդիրները և նրանց վերացման եղանակները» թեմայով

ք. Արմավիր

  • Ժամը 10։30- Արմավիրի համայնքապետարանում ՏԻՄ-ի և ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում «Երիտասարդության դերը համայնքի զարգացման գործում. խնդիրներ և առաջարկություններ» թեմայով
  • Ժամը 09։30- տարածքի մաքրման աշխատանքներ նորաստեղծ այգում
  • Ժամը 16։00- հանդիպում երիտասարդ ստեղծագործողների հետ Արվեստի դպրոցում
  • Ժամը 19։00- համերգային ծրագիր Մշակույթի տանը

գ. Փարաքար

«Մշակութային և սպորտային կյանքի խթանման ուղիները համայնքում» թեմայով քննարկում

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ, օգոստոսի 12

գ. Արագածավան - Ֆուտբոլի առաջնություն, «Արագածավան–Էջմիածին» մարզամշակութային միջոցառում
գ. Դաշտադեմ - Քայլարշավ դեպի Սուրբ Քրիստափոր եկեղեցի
ք. Թալին - Երիտասարդական ֆորում, քննարկումներ երիտասարդությանը հուզող հարցերի վերաբերյալ
գ. Արուճ - Արուճի քարավանատան շրջակայքի մաքրման աշխատանքներ
գ. Օշական - Քայլարշավ, ուխտագնացություն դեպի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի
գ. Ծաղկահովիտ - Ֆորում-քննարկումներ երիտասարդությանը հուզող առաջնահերթ հարցերի վերաբերյալ
ք. Ապարան - Ֆուտբոլի բաց առաջնություն, կլոր սեղան-քննարկում «Երիտասարդության խնդիրներն ու կարիքները» թեմայով, զրույց-քննարկում «Երիտասարդների ներգրավվածությունը համայնքային կառավարմանը», «Ստեղծագործում են երիտասարդները» միջոցառում

Արագածոտնի մարզի համայնքներում գտնվող հուշարձանների, պատմամշակութային վայրերի հարակից տարածքներում կիրականացվեն մաքրման աշխատանքներ:

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ , օգոստոսի 12

ք. Գավառ

  • Գեղարքունիքի երկրագիտական թանգարան- երիտասարդ նկարիչների աշխատանքների ցուցահանդես
  • Քաղաքային գրադարան- հանդիպում Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասանների հետ
  • Երիտասարդական կենտրոն - հավաք՝ Գավառի երիտասարդական կենտրոնում
  • Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոց - Երիտասարդական միջհամայնքային հանդիպումներ
  • «Luseen Technologies» - Երիտասարդական ֆորում՝ «Ապագայի երիտասարդներ և ՏՏ ոլորտ»
  • Վարդենիսի քաղաքային և թիվ 1 մարզադպրոցներ - Մարզական միջոցառումներ
  • Սևանա լճի ափամերձ տարածք– գրքարշավ
  • Գեղարքունիքի մարզի համայնքապետարաններ և մշակութային հաստատություններ - հանդիպումների, կլոր սեղանների, քննարկումների, հեծանվարշավների, քայլերթերի, բացօթյա միջոցառումների, ցուցահանդեսների կազմակերպում

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ, օգոստոսի 12

ք. Գյումրի- «Բագրատունյաց պուրակ», «Խաղաղության զբոսայգի»՝ տարածքի մաքրման աշխատանքներ
ք. Արթիկ- Յուրի Գագարինի անվան զբոսայգում ժամը 19:00-ին համերգ՝ «Արթիկի երաժշտական խումբ» Band, «Ուրախ տնակ» երիտասարդական ակումբ
ք. Մարալիկ Արվեստի դպրոց- Նկարչական ցուցահանդես

  • ժամը 12:00- «Խաղաղության այգի»՝ տոնական համերգ
  • ժամը 12:00- Փոքր դաշտ - Ֆուտբոլային հանդիպում

ք. Ախուրյան- ժամը 11:00- «Հանուն մոլորակի մաքրության»՝ տարածքի մաքրման աշխատանքներ Ազատամարտիկների պուրակ

Մարմաշեն համայնք

  • Մարմաշեն, Կապս, Վահրամաբերդ, Մայիսյան, Հովունի, Քեթի, Փոքրաշեն, Հացիկ, Շիրակ, Ջաջուռ, տարածքների մաքրման աշխատանքներ
  • ժամը 11:00- Լեռնուտ, Մեծ Սարիար, Կրաշեն, տարածքների մաքրման աշխատանքներ

Աշոցք համայնք

  • «Արփի լիճ» ազգային պարկ՝ «Ախուրյան կիրճ» - Քայլարշավ դեպի «Ախուրյան կիրճ», գետափնյա տարածքների մաքրում
  • Նավարկություն Ախուրյան գետում

գ. Առափի - Համայնքի հուշարձանի տարածքի մաքրում, բարեկարգում
գ. Ոսկեհասկ –Մանկապարտեզի հարակից տարածքի մաքրման աշխատանքներ
Նկարչական մրցույթ՝ «Իմ գյուղը» խորագրով
գ. Արևշատ
Մեծ Պառնի-Քայլարշավ դեպի «Հարսնասար» մատուռ
գ. Գետափ
Հանրակրթական դպրոցի մարզահրապարակ- Մարզական մրցույթներ՝ բասկետբոլ, շախմատ, ֆուտբոլ
գ. Լեռնակերտ
Աղբահավաքություն՝ գերեզմանատան հուշարձանների տարածքներում
գ. Հառիճ
Հանրակրթական դպրոցում մարզական մրցույթներ
գ. Հոռոմ
Երիտասարդների դերը քաղաքական և մշակութային կյանքում թեմայով միջոցառում

գ. Հայկավան, օգոստոսի 11

  • Հուշարձան- համալիրի և մանկական խաղահրապարակի տարածքների մաքրում և բարեկարգում
  • Հայկավան–Մարմաշեն - Քայլարշավ դեպի Մարմաշենի վանական համալիր

գ. Հայրենյաց

  • Օգոստոսի 11- Հանրակրթական դպրոց- Վոլեյբոլի մրցույթ
  • Տուֆաշենի մարզադաշտ- Ֆուտբոլային հանդիպում

գ. Մեծ Մանթաշ

  • Օգոստոսի 11- «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքի մաքրման աշխատանքներ
    Քայլարշավ դեպի Մեծ Մանթաշի ջրամբար

    գ. Մեղրաշեն
    Տարածքի մաքրման աշխատանքներ

գ. Նոր Կյանք
Հանրակրթական դպրոց - « Համայնքի պատկերը իմ աչքերով» խորագրով նկարչական մրցույթ

գ. Սպանդարյան
Հանրակրթական դպրոց - Ծանոթացում ռոբոտաշինության աշխատանքներին

գ. Վարդաքար
Համայնքապետարան - ԲՈՒՀ–եր ընդունված և բարձր առաջադիմություն ունեցած ուսանողների խրախուսում և պարգևատրում

գ. Տուֆաշեն
Համայնքի մարզադաշտ - Ֆուտբոլային հանդիպում՝ Հայրենյաց համայնքի թիմի հետ

գ. Փանիկ

  • Համայնքապետարան - Սեմինար՝ «Երիտասարդ Փանիկցիներ» և «Ծրագրավորում» թեմաներով
  • Փանիկի եկեղեցուն կից օրաթորիայի դահլիճ- Սեմինար՝ «Օգնություն երիտասարդներին աշխատանքային շուկայի վերաբերյալ գիտելիքների ձեռք բերման համար» թեմայով

գ. Փոքր Մանթաշ

Օգոստոսի 11- Հանրակրթական դպրոցում բազկամարտի մրցույթ

ՍՅՈԻՆԻՔԻ ՄԱՐԶ, օգոստոսի 12

ք. Կապան (Միջոցառումները կկազմակերպվեն Կապանի մշակույթի կենտրոնի դահլիճում և հարակից տարածքում բացօթյա)

  • Ժամը 12:00Չարենցի փողոց համաքաղաքային հեծանվավազք
  • Ժամը 16:00 – Կապանի երկրագիտական թանգարանում «Դի-Վի-Վի ինթերնեյշնլ» հայաստանյան գրասենյակի կողմից կազմակեպվող միջոցառում-գրքի շնորհանդես՝ «50 կանայք,որոնք փոխեցին աշխարհը»:
  • Ժամը 18:30- 21:00 - Տաղավարային ցուցադրություն
  • Ժամը 19:00- 19:30 - Ազգային պարերի վարպետաց դաս
  • Ժամը 19:30 – 20:00 - Ինտերակտիվ խաղ-մրցույթ
  • Ժամը 20:00-20:30 - Մրցանակների և խաղարկությունների ամփոփում
  • Ժամը 20:30-21:30 - Համերգային ծրագիր- «Առիթմիա» ռոք խումբ և մշակույթի կենտրոնի մենակատարներ
  • Ժամը 21:30-22:30 - Դիսկոտեկ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, օգոստոսի 12

ք. Իջևան
ժամը 18:00- 21:00 Իջևանի համայնքապետարան, միջնակարգ երաժշտական դպրոցում համերգ

գ. Ն.Ծաղկավան
Օգոստոսի 1-10-ին համայնքային նշանակության վայրերում տարածքի մաքրման աշխատանքներ (պատմամշակույթային հուշարձաններ, գերեզմանատներ, տաղավարներ ներհամայնքային ճանապարհներ)

գ. Աչաջուր
Ծառատունկ և քայլարշավ դեպի Մակարավանք

ք. Բերդ
Բերդի մշակույթի տուն՝ քննարկումներ երիտասարդությանը հուզող հարցերի վերաբերյալ

ք. Դիլիջան

  • Դիլիջանի համայնքապետարան-համերգ
  • Մաթոսավանքի տարածքի մաքրում
  • Դիլիջանի երկրագիտական թանգարան-կինոդիտում
  • Համերգ քաղաքի կենտրոնում

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ, օգոստոսի 12

Արենի համայնք

  • Մինի ֆուտբոլի առաջնություն
  • Օգոստոսի 10-14-ին Քառօրյա երիտասարդական ճամբար
  • Քայլարշավ դեպի համայնքի պատմամշակութային հուշարձաններ, մաքրման աշխատանքներ
  • Բոլոր բնակավայրերում կկազմակերպվեն համերգներ

ք. Եղեգնաձոր

  • Ժամը 14:00 -16:00 - Եղեգնաձորի համայնքապետարան՝ հանդիպում երիտասարդների հետ
  • Ժամը 11:00- 14:00- Եղեգնաձորի մարզադպրոց՝ Վոլեյբոլի մրցաշար
  • Ժամը 19:00- 21:00- Եղեգնաձորի ամֆիթատրոն՝ «Բալանս» ռոք խմբի համերգ

գ. Մալիշկա
Համայնքային նշանակության վայրերում տարածքի մաքրման աշխատանքներ, երիտասարդական խնդիրների քննարկում

գ. Զառիթափ

  • Ժամը 11:00-15:00- Զառիթափի մինի ֆուտբոլի հրապարակ- Մարզական խաղեր, մինի ֆուտբոլի համայնքային մրցաշար, բռնցքամարտի ցուցադրական ելույթներ
  • Ժամը 09:00- Ճանաչողական Էքսկուրսիա դեպի Գեղարքունիքի և Տավուշի մարզեր

ք. Վայք

  • Ժամը 10:00-12:00– Շաբաթօրյակ Վայքի «Արևիկ» մարզադաշտի հարակից այգում
  • Ժամը 18:00-19:00- Ֆուտբոլի հրապարակ -Մինի ֆուտբոլի եզրափակիչ հանդիպում

Գլաձոր համայնք

  • Ժամը 10:00-12:00- Գետափ բնակավայր Անդրանիկի արձանի հարակից տարածքի մաքրման աշխատանքներ
  • Ժամը 17:00-19:00- Գետափի միջնակարգ դպրոց - Մարզական խաղեր (շախմատ, նարդի, պարանի ձգում)
  • Ժամը 19:00-21:00- Գետափի մշակույթի տուն- Ասմունք և պարային ֆլեշմոբ

ք. Ջերմուկ

  • Ժամը 12:00-14:00- հեծանվավազք
  • Ժամը 17:00-18:00- հեծանվաարշավ Ջերմուկի հուշարձանի մոտից դեպի քաղաքային գրադարան
  • Ժամը 19:00- քաղաքային գրադարանում երիտասարդների հուզող խնդիրների քննարկում

Եղեգիս համայնք

  • Ժամը 09:00- Սմբատաբերդ, Ցախաց քար– Քայլարշավ
  • Ժամը 19:00- Արտաբույնքի մշակույթի տուն- Հանդիպում համայնքի երիտասարդների հետ և համերգ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ, օգոստոսի 12

ք. Հրազդան

Ժամը 10:00-21:00

  • Քայլարշավ, հեծանվարշավ, քննարկում
  • «Համայնքին կից երիտասարդական խորհուրդ» թեմայով ֆորում
  • Երիտասարդ հեղինակների ստեղծագործությունների ցուցահանդես
  • Համերգ` խարույկի շուրջ

Ք. Աբովյան

  • Ժամը 09:00-Հեծանվարշավ
  • Ժամը 18:00-Համերգ

ք. Եղվարդ
ժամը 16:00-22:00- Այցելություն համայնքի պատմամշակութային վայրեր, տարածքների մաքրում, քննարկում, խարույկք. ք.Չարենցավան
ժամը 10:00-18:00 - Շախմատի առաջնություն, ինտելեկտուալ խաղ, համերգ, հեծանվարշավ
ք. Ծաղկաձոր
ժամը 17:00- Օրբելի եղբայրների թանգարանում «Երիտասարդական ֆորում», համերգ-միջոցառում
ք. Բյուրեղավան
ժամը 17:00 - համերգ
գ. Արզնի
ժամը 18:00-18:30 Քայլարշավ Արզնու ձոր
գ. Գառնի

  • ժամը 10:00- Քարերի սիմֆոնիա, Ազատի ջրամբար, հեծանվարշավ, քայլարշավ
  • ժամը 17:00- Մարզամշակութային կենտրոնում քննարկում «Ինչպես են երիտասարդները տեսնում իրենց ապագան Հայաստանում» թեմայով
  • ժամը 19:00- Համերգ

գ. Նոր Գեղի
Մշակույթի կենտրոն - Էքսպո ցուցահանդես, ֆորումներ, քննարկումներ

գ. Ջրվեժ
ժամը 12:30- Մելքոնյան-76- Երիտասարդական ֆորում, ապա ֆլեշմոբ

գ. Մեղրաձոր
Մարզամշակութային կենտրոն, Մարմարիկ, Արտավազ գյուղեր - Զրույց-դասախոսություններ

գ. Ակունք
ժամը 17:30- Համայնքապետարանի բակում համերգային ծրագիր

գ. Լեռնանիստ
ժամը 12:00- Համայնքապետարանի դահլիճում Երիտասարդական ֆորում-քննարկում

գ. Վերին Պտղնի
ժամը 15:00- Համայնքապետարանում կլոր–սեղան բանավեճ

գ. Կամարիս
ժամը 15:00- «Ապագան երիտասարդության աչքերով» հանդիպում քննարկում

գ. Մրգաշեն

  • ժամը 9:00-16:00-Տարածքի մաքրման աշխատանքներ
  • ժամը 17:00- Համերգ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ, օգոստոսի 12

ք. Սպիտակ

  • ժամը 11:00- ՖԼԵՇՄՈԲ «Երիտասարդները հանուն զարգացման» խորագրով
  • ժամը 12:00 -Վահե Խաչիկյան «Երիտասարդների դերը համայնքային զարգացման ծրագրերում»
  • ժամը 12:40 -Ռեսթարթ Վանաձոր թիմ «Ի՞նչու և ի՞նչպես դառնալ ակտիվ երիտասարդ»
  • ժամը 13:20 -Նարինե Ավագյան Սպիտակի համայնքային գրադարան «Մենք ենք համայնքի զարգացման միասնական շղթան»
  • ժամը 13:50 Zleenk «Ակտիվ երիտասարդները համայնքի զարգացման շարժիչ ուժ»
  • ժամը 14:20- Քվեստային խաղեր
  • ժամը 20:00- Ֆիլմի դիտում

    ք. Ալավերդի
    Մշակույթի կենտրոն- Համերգ «Լազուր» ժող. գործիքների համույթի մասնակցությամբ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ, օգոստոսի 12

ք. Վեդի

  • Ժամը 9:30 - Վեդու քաղաքային հուշարձանի հարակից տարածքի մաքրման աշխատանքներ
  • Ժամը 15:30 - Մշակույթի տանը «Երիտասարդական կյանքը և խնդիրները Վեդի քաղաքում» թեմայով քննարկում

գ. Վերին Արտաշատ

  • Ժամը 9:00-12:00 - Այցելություն «Տիկնունի» թագավորական պալատ և Սուրբ Դավիթ եկեղեցի
  • Ժամը 9:00-21:00 - Այցելություն Դսեղի Հովհ. Թումանյանի տուն-թանգարան

ք. Արարատ

  • Ժամը 20:00 - Վ. Սարգսյանի անվան հրապարակ-«Դասարանցիները» ֆիլմի ցուցադրություն
  • Օգոստոսի 13, ժամը 10:00 - Հեծանվավազք Վ. Սարգսյանի անվան հրապարակ-Խոր Վիրապ վանքային համալիր

ք. Արտաշատ

  • Օգոստոսի 14, ժամը 10:00 - Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն- Նարդու համայնքային առաջնություն
  • Օգոստոսի 15,ժամը 10:00 - Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն - Շախմատի համայնքային բաց առաջնություն