«Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողով ձևավորելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է ուսուցչական կազմակերպությունների ընտրության մրցույթ:

ՀՀ հանրակրթական դպրոցների և նախադպրոցական հաստատությունների բարձր արդյունքներ արձանագրած մանկավարժների խրախուսման համար նախատեսված «Տարվա լավագույնները» մրցույթն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 7-ի 37-Ն հրամանով հաստատված կարգով:

Մրցույթի կազմակերպման և անցկացման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կազմավորվում է մրցութային հանձնաժողով` բաղկացած ինը հոգուց: Մրցութային հանձնաժողովում ուսուցչական կազմակերպություններից ընդգրկվում է երկու ներկայացուցիչ, երեքը՝ նախարարությունից, երկուական՝ մանկավարժական բուհերից և ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդից։

Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին` մինչև 2021 թվականի օգոստոսի 13-ը ներառյալ: Մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում կազմակերպության ղեկավարի անունից, կազմակերպության կանոնադրության և գրանցման վկայականի պատճենները, ինչպես նաև ձևաչափի լրացված տարբերակը:

«Տարվա լավագույնները» մրցույթը կազմակերպվում և անցկացվում է տարեկան առնվազն մեկ անգամ` հետևյալ երեք փուլերով՝

1) ծրագրային առաջարկների ընդունում,
2) ծրագրային առաջարկների գնահատում և մրցույթի արդյունքների ամփոփում,
3) մրցույթի արդյունքներով ընտրված ծրագրային առաջարկների պարգևատրում։

Մրցույթին կարող են մասնակցել ուսուցիչները և դաստիարակները, տնօրենները, ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցները։ Մրցութային հանձնաժողովի ձևավորումից հետո ԿԳՄՍ նախարարությունը կհայտնի մրցութային հայտերի ընդունման մասին: