ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Մասնագիտական վերապատրաստում 2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկը։ Ֆինանսավորման է երաշխավորվել 38 ծրագիր։ Այսպիսով, ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող 11 գիտական կազմակերպություններից
Խոր վշտով տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 13-ին 95 տարեկանում կյանքից հեռացել է «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության կենտրոնական վարչության նախկին նախագահ և պատվավոր անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Վարազդատի Մուշեղյանը: Ալբերտ Մուշեղյանը ծնվել է 1930թ. սեպտեմբերի 27-ին
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը տոնում է 95-ամյակը: Այս կապակցությամբ բուհում տեղի է ունեցել հոբելյանական միջոցառում, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ոլորտի պատասխանատուներ։ Շնորհավորելով բուհի պրոֆեսորադասախոսական կազմին
Բելգիայի թագուհի Մաթիլդան Հայաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Երևանի պետական համալսարան: ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում նա հանդիպել է բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ինչպես նաև Սոցիոլոգիայի, Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների,
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի և ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան հարևանության և Կենտրոնական Ասիայի տնօրինության Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի և Բելառուսի բաժնի ղեկավար Դերեն Դերյայի համանախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի 11-րդ նիստը: Միջոցառմանը մասնակցել
Ամփոփվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «ՍՁ գաղափարաթոն» ծրագիրը. նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակիցներին հանձնել է հավաստագրեր: Այն իրականացվել է «Սոցիալական ձեռներեցություն սոցիալիզացիայի, առաջնորդության (այդ թվում՝ երիտասարդ կանանց) խթանման մեխանիզմ» դրամաշնորհային ծրագրի
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում են գիտության ոլորտի զարգացման ռազմավարության
Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման նպատակով պետությունը սուբսիդավորում է բարձրագույն, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների և աշխատակիցների կողմից հեծանիվների ձեռքբերման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքները: «Արմենպրես» լրատվական գործակալությունում
ՀՀ պատվիրակությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ, մասնակցել է Եվրոպայի խորհրդի երիտասարդության հարցերով նախարարական 10-րդ համաժողովին, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 8–9-ը Մալթայի Վալետա քաղաքում: Պատվիրակության կազմում էին ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության