Կրթությունը յուրաքանչյուր հասարակության զարգացման շարժիչ ուժն է։ Մենք հավատում ենք, որ կրթության միջոցով հնարավոր է կանխել ցեղասպանության ոճիրն ու մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունները: Ցեղասպանությունների կանխարգելման համար Հայաստանի ներկայացրած ՄԱԿ-ի բանաձևի հիմնական բաղադրիչներից մեկը կրթությունն է: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան
«Նման մրցաշարերի մասնակցելով՝ պատանիները մեծ փորձ են ձեռք բերում և հղկվում են: Այս մրցումներն օգնում են լավ պատրաստվել միջազգային մրցաշարերին, իսկ հետո նաև Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին: Երբ մարմնամարզիկը միանգամից մասնակցում է, օրինակ, Եվրոպայի առաջնության, ներքուստ վախեր է ունենում:
Կոմիտաս Վարդապետի 150-ամյա հոբելյանի շրջանակում Լոնդոնի Քենսինգթոնի Սուրբ Քաթբերդ եկեղեցու կամարների ներքո նոյեմբերի 9-ին լոնդոնահայ համայնքում, աշխարհահռչակ տենոր և դիրիժոր Սիփան Օլահի նախաձեռնությամբ և ջանքերով նշվել է Կոմիտասի ծննդյան 150-ամյակը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և
ՀՀ ԿԳՄՍ նախարարը, իր ելույթում կարևորելով կրթության դերը փոխըմբռնման և հարգանքի խթանման, աղքատության հաղթահարման, գիտության զարգացման և առաջընթացի գործում, նշել է, որ այն կարող է օգտագործվել նաև սխալ նպատակների համար, որոնք դեմ են և չեն համապատասխանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի արժեքներին:
Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը և Լատվիան ներկայացնող պարային զույգերը նոյեմբերի 10-ին Երևանում մասնակցել են «Երևան օփեն» մրցաշարին: Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի կազմակերպած մրցաշարն անցկացվել է երկու տարիքային խմբում՝ մինչև 21 տարեկաններ և երիտասարդներ: Յուրաքանչյուր խմբում պարային զույգերը հանդես են եկել լատինամերիկյան և
ՀՀ վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 1574-Ա որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու նոյեմբերի 12-13-ը Փարիզում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին: Միջոցառումն իրականացվում է յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ, որին
Արագածոտնի մարզում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումն ու իրականացումը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը պաշտոնապես փոխանցել է ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության: Այդ մասին ազդարարվել է Աշտարակի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 22-24-ը կանցկացվի Գրքի երևանյան երրորդ փառատոնը: Դրա շրջանակում նախատեսվում են ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան հեղինակների գրքերի շնորհանդեսներ, դասախոսություններ, վարպետության դասեր, բանախոսություններ գրատպության, հրատարակչական գործի վերաբերյալ, հանդիպումներ հասարակական, մշակութային գործիչների
Նոյեմբերի 11-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում կայացել է վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ հանդիպումը: Առաջնության հաղթողին որոշելու համար «Արցախ» և ԲԿՄԱ թիմերի միջև կայացել է լրացուցիչ հանդիպում, որն ավարտվել է «Արցախի» հաղթանակով` 3:1 հաշվով: