Ամփոփվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» եռափուլ դասընթացը։ Այս տարի դասընթացին մասնակցել է 25 հոգի Երևանից և ՀՀ բոլոր մարզերից։ Մասնակիցների թվում էին մարզերում գործող երիտասարդական կենտրոնների աշխատողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքապետարանների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երիտասարդության ֆինանսական գրագիտության բարձրացման նպատակով հայտարարում է դրամաշնորհային մրցույթ: Երիտասարդության ֆինանսական գրագիտության բարձրացումը նախատեսվում է իրականացնել տեղեկատվության բարձրացման, կրթական ռեսուրսների հասանելիության բարձրացման, համանման կրթական նախաձեռնությունների խրախուսման, հարթակների զարգացման (գործընթացում սոցիալական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդական աշխատանքի և կամավորության խթանման նպատակով: Մրցույթի շրջանակում նախատեսվում է «Երիտասարդների համար երիտասարդական աշխատանքի և կամավորության խթանում» նպատակի իրագործման համար հաղթող մասնակցին (մասնակիցներին) տրամադրել առավելագույնը 5
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման երևույթի և դրա դեմ պայքարն արծարծող լրագրողական մրցույթի կազմակերպում» միջոցառման կազմակերպման նպատակով: Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` armeps
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է գտնվել «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կազմակերպած «YouthON» երիտասարդական ֆորումին: Նախաձեռնության նպատակն է ստեղծել երկխոսության նոր հարթակ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և մարզերում ապրող երիտասարդների
Ավարտվել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպարտակիադա» մարզական միջոցառումը: Մրցաշարը կազմակերպվել է 8 մարզաձևերից՝ 4 փուլով: 1-ին փուլի մրցումներն անցկացվել են դպրոցներում, 2-րդ փուլի մրցումները՝ համայնքներում, 3-րդ փուլինը՝ ՀՀ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանին, որն օրերս Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնության Մ18 տարեկանների մրցաշարում նվաճել էր չեմպիոնի տիտղոսը: Հանդիպմանը ներկա են եղել
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցը ՀՀ կառավարության աջակցությամբ ձեռք կբերի էլեկտրոնային 120 ժամացույց և 10 համակարգիչ: Այդ նպատակով ՀՀ կառավարության նոյեմբերի 10-ի նիստում 9 մլն 941 հազար դրամ գումար հատկացվեց շախմատի դպրոցին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները: 2023 թվականի «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի համար հայտ էր ներկայացրել 2 քաղաք՝ Ծաղկաձորը (ՀՀ Կոտայքի մարզ) և Մեծամորը (ՀՀ