ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման երևույթի և դրա դեմ պայքարն արծարծող լրագրողական մրցույթի կազմակերպում» միջոցառման կազմակերպման նպատակով:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 2-ը՝ ժամը 11:00-ն:

Մրցույթն իրականացվում է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի և շահագործման կանխարգելումն ապահովելու նպատակով անցկացվող միջոցառումների շրջանակում:

Այդ միջոցառումներից է Հայաստանում մարդկանց շահագործման երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության անցկացումը, որի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով իսկ նպաստելով այդ երևույթի կանխարգելմանն ուղղված ազգաբնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ու լուսաբանմանը: