Լուրեր
Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի հերթական նիստը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի և ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան հարևանության և Կենտրոնական Ասիայի տնօրինության Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի և Բելառուսի բաժնի ղեկավար Դերեն Դերյայի համանախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի 11-րդ նիստը: Միջոցառմանը մասնակցել

Մարզիչ-մանկավարժների վերապատրաստման ծրագիր՝ 6 մարզաձևով. հայտերի ընդունում

ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է մարզիչ-մանկավարժների վերապատրաստման ծրագրի հայտերի ընդունման գործընթացը հետևյալ մարզաձևերով՝ ծանրամարտ, սուսերամարտ, գեղասահք, լող, սեղանի թենիս և ձյուդո: Եռօրյա վերապատրաստումը կանցկացվի Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում միջազգային ֆեդերացիաների որակավորված մասնագետների կողմից՝ համաձայն միջազգային ծրագրերի և

«ՍՁ գաղափարաթոն 2025». բիզնես գաղափարներից մինչև սոցիալական փոփոխություններ

Ամփոփվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «ՍՁ գաղափարաթոն» ծրագիրը. նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակիցներին հանձնել է հավաստագրեր: Այն իրականացվել է «Սոցիալական ձեռներեցություն սոցիալիզացիայի, առաջնորդության (այդ թվում՝ երիտասարդ կանանց) խթանման մեխանիզմ» դրամաշնորհային ծրագրի

Լողի անվճար ուսուցում. մեկնարկում է հայտագրման գործընթացն Արագածոտնի, Կոտայքի և Տավուշի մարզերի երեխաների համար

ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման և լողի անվճար ուսուցման փորձնական ծրագրի շրջանակում մեկնարկել է Արագածոտնի, Կոտայքի և Տավուշի մարզերի երեխաների գրանցման գործընթացը: Ծրագիրը նախատեսված է երկու տարիքային խմբերի համար՝ 8–12 տարեկաններ 13–17 տարեկաններ Լողավազաններում դպրոցահասակ երեխաների համար

Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնության գերծանր քաշայինների պայքարում կարիերայում երկրորդ անգամ հռչակվել է աշխարհի չեմպիոն՝ երկամարտի 461 կգ արդյունքով (211+250 կգ)։ Առանձին վարժություններում ևս Լալայանն արժանացել

Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի աշխարհի առաջնության պոկում վարժության բրոնզե մեդալակիր

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 110 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 187 կգ կշռող ծանրաձողն ու բրոնզե մեդալ նվաճել: Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրել է 220 կգ կշռող ծանրաձողը

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է Եվրոպայի խորհրդի երիտասարդության հարցերով նախարարական 10-րդ համաժողովին

ՀՀ պատվիրակությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ, մասնակցել է Եվրոպայի խորհրդի երիտասարդության հարցերով նախարարական 10-րդ համաժողովին, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 8–9-ը Մալթայի Վալետա քաղաքում: Պատվիրակության կազմում էին ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության

Նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը մասնակցել է «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի շնորհանդեսին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի շնորհանդեսի պաշտոնական միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ, հյուրեր: Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, ներկայացնելով հիմնադրամի

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշար. մեկնարկում է մարզային փուլը

Դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի քարոզման և լող մարզաձևի մասսայականացման նպատակով մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը: Հոկտեմբերի 15-30-ը ՀՀ մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների միջև կանցկացվի նախնական՝ մարզային փուլը: Մարզային փուլի ժամանակացույցն ու մրցավայրերը՝