Լուրեր
Մրցույթ` Վրաստանի բուհերում 2026-2027 ուսումնական տարում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով

ԿԳՄՍ նախարարությունը 2026-2027 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բուհերում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (10 կրթաթոշակային տեղ): Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները, որոնք վարժ տիրապետում են

Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի փոփոխության նախագիծը․ հստակեցում անցումային դրույթներում

ԱԺ հերթական նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ փոփոխությունները միտված են վերոնշյալ օրենքի կիրարկման ընթացքին, մասնավորապես՝ անցումային ժամանակաշրջանում մի

Օրենսդրական հստակեցումներ․ քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխությունը

Ազգային ժողովում քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը: Ներկայացնելով նախագիծը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ օրենսդրական փաթեթի հիմնական նպատակը նախադպրոցական

Հաստատվել է ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունը, ըստ ժամանակացույցի, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվում են առցանց

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման աշխատակարգը և ժամանակացույցը։ Դիմորդները կարող են դիմումները ներկայացնել մինչև մայիսի 15-ը ներառյալ էլեկտրոնային եղանակով՝ «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում այդ նպատակով ստեղծված

Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը նշում է հիմնադրման 25-ամյակը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի հիմնադրման 25-ամյակի միջոցառմանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է ուսումնական հաստատության 25-ամյակը՝ ընդգծելով՝ հոբելյանը լավ առիթ է ամփոփելու անցած ուղին և ուրվագծելու հետագա զարգացման հեռանկարները։

ՀՀ և Ֆրանսիայի միջև կրթության և մշակույթի ոլորտներում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստանի Հանրապետություն պետական այցի շրջանակում այսօր տեղի է ունեցել մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողություն, այդ թվում՝ կրթության և մշակույթի ոլորտներում: ՀՀ կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև կնքվել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի վերաբերյալ համաձայնագիր․

Մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բուհերում կրթություն ստանալու նպատակով

ԿԳՄՍ նախարարությունը 2026-2027 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բուհերում անվճար բարձրագույն կրթություն ստանալու նպատակով (4 կրթաթոշակ՝ բակալավրի կամ մագիստրոսի լրիվ դրույքով ուսման համար): Բացառություն կկազմեն «Առողջապահություն և սպորտ» և «Արվեստ» մասնագիտությունների ոլորտները։ Ուսուցումն իրականացվելու է բուլղարերեն

Նախագծային աշխատանքների ցուցահանդես՝ «Գիտություն և նորարարություն»

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցում ներկա է եղել «Գիտություն և նորարարություն» ցուցահանդեսին: Ցուցահանդեսը կազմակերպվել էր հանրակրթության պետական նոր չափորոշչի շրջանակում՝ որպես նախագծային ուսուցման և ստեղծարար մոտեցումների ներկայացման հարթակ։ Միջոցառման