Լուրեր
Քննարկվել են երիտասարդական քաղաքականության ոլորտում համագործակցության հնարավորությունները

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՌԴ երիտասարդության հարցերով դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Եգոր Լիտվինենկոյի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ՌԴ ֆեդերացիայի խորհրդին կից երիտասարդների օրենսդիր պալատի ներկայացուցիչները։ Այցի նպատակն էր երիտասարդական քաղաքականության բնագավառում երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունների

Հերթական աշխատանքային այցը՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով։ Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են

«Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագին այս տարի մասնակցում են 40 երիտասարդներ՝ մայրաքաղաքից և մարզերից

ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մեկնարկել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը, որն իրականացնում է «Արմ Ֆիլմ Ինդուստրի Դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գործընկերությամբ։ Ծրագրի բացմանը ողջույնի խոսքով

Հանդիպում Ղազախստանի դեսպանի հետ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը ներկա է եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի և Ղազախստանի միջև կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և

Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման առաջնախաղին

Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի նոր շենքի շահագործումից հետո մեկնարկել է նոր թատերաշրջանը։ Այսօր տեղի է ունեցել «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման առաջնախաղը, որի բեմականացումն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի և

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Ռաիսա Մկրտչյանի ծննդյան օրը

ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանն այսօր նշում է ծննդյան 84-րդ տարեդարձը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են սիրված երգչուհուն՝

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, օպերային արվեստի նշանավոր ներկայացուցիչ Օլգա Գաբայանը

ԿԳՄՍ նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 85 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, օպերային արվեստի նշանավոր ներկայացուցիչ Օլգա Գաբայանը: Օլգա Գաբայանն իր բացառիկ ձայնով, բարձրարվեստ կատարումներով և բեմական անկրկնելի ներկայությամբ կարևոր ներդրում է ունեցել հայ օպերային արվեստի

«Պենելոպե, օ՜, Պենելոպե»․ Սիմոն Աբգարյանի պիեսի առաջնախաղը Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի և Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի համագործակցությամբ փետրվարի 25-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում տեղի կունենա «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման հայաստանյան առաջնախաղը: Առաջնախաղին

Սահմանվել են մշակութային արժեքներն արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու մաքսային ռեժիմները և տուրքերի չափերը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի» նախագիծը: Նախարար Ժաննա Անդրեասյանի զեկուցմամբ՝ օրենքի նախագծի ընդունմամբ առավել հստակեցվում և տարանջատվում են