Լուրեր
Մշակույթի ոլորտին տրվող 2023 թ. դրամաշնորհներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է արվեստի տարբեր ճյուղերի 2023 թվականի մշակութային դրամաշնորհների մրցույթներ. «Թատերարվեստի նախագծեր» «Երաժշտարվեստի նախագծեր» «Կերպարվեստի նախագծեր» «Պարարվեստի նախագծեր» «Մշակութային հեռուստանախագծեր»

Աշխատանքային խորհրդակցություն՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարից առաջ

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի կազմակերպման հանձնաժողովի անդամները խորհրդակցություն են անցկացրել ԿԳՄՍ նախարարությունում՝ քննարկելու մրցաշարի անցկացմանն առնչվող հարցերը: Խորհրդակցությանը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը, մասնակցել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ՀՀ

Կանցկացվի «Լավագույն գրադարան» մրցույթը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Լավագույն գրադարան» մրցույթը: «Լավագույն գրադարան» մրցույթի նպատակն է գրադարանների հանրայնացումը, լավագույն աշխատանքների խրախուսումը, գրադարանի և գրադարանավարի դերի կարևորումը, գրադարանային ոլորտի զարգացման խթանումը, ծառայությունների

Վերդիի ‹‹Օթելլոն›› աստղային կազմով վերադառնում է ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահ

Հուլիսի 28-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում համաշխարհային օպերային աստղերի համերգային կատարմամբ կհնչի Վերդիի «Օթելլո» օպերան: Մասնակցում են Արսեն Սողոմոնյանը (Օթելլո), Լիանա Ալեքսանյանը (Դեզդեմոնա), Վլադիսլավ Սուլիմսկին (Յագո), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ,

Մրցավայրից երկրպագելու եմ բոլորիդ. Կարեն Գիլոյանը հաջողություն է մաղթել «Ասիայի երեխաներ» մարզական խաղերի հայ մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներին: Մրցաշարը կկայանա հուլիսի 27-ից օգոստոսի 8-ը Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում, իսկ Հայաստանը 21 մարզիկով ներկայացված կլինի 7 մարզաձևերում՝ սամբո, հրաձգություն,

Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Վերափոխելով կրթությունը» ազգային երիտասարդական խորհրդակցությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի համագործակցությամբ այսօր «Այբ» դպրոցում կազմակերպվել էր «Վերափոխելով կրթությունը» ազգային երիտասարդական խորհրդակցությունը: Միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ կրթության, գիտության,

Կարեն Գիլոյանը Թաթարստանի սպորտի նախարարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Թաթարստանի Հանրապետության սպորտի նախարար Վլադիմիր Լեոնովին: Կարևորելով Թաթարստանի Հանրապետության հետ սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնումն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է համատեղ սպորտային մարզումներ իրականացնելու,

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխությանը մասնակցելու հրավեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման երևույթի և դրա դեմ պայքարն արծարծող լրագրողական մրցույթի կազմակերպում» դրամաշնորհի մրցույթ: Դրամաշնորհի շրջանակում անցկացվում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման» ամենամյա

Հունահռոմեական ոճի ըմբիշները 4 մեդալ են նվաճել Լեհաստանի միջազգային մրցաշարում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Լեհաստանում ավարտված «Ziolkowski, Pytlasinski» ըմբշամարտի միջազգային մրցաշարում: Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: Եզրափակիչ գոտեմարտում Գալստյանը 8:1 հաշվով հաղթել է