Լուրեր
Ամփոփվել են «Ոչ պետական մամուլի հրատարակում»  ծրագրով 2024 թվականին դրամաշնորհի տրամադրման հայտերը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով 2024 թվականին դրամաշնորհի տրամադրման հայտերն ամփոփվել են: Մրցույթին ներկայացված նախագծերը քննել և 2024 թվականին դրամաշնորհ ստացող իրավաբանական անձանց ցանկը ձևավորել

Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ վերահաստատելով

Մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը 8 մեդալ են նվաճել Կահիրեի Pharaoh's cup մրցաշարում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի երիտասարդ անդամներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն ընդհանուր առմամբ 4 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված սպորտային մարմնամարզության Pharaoh's cup մրցաշարում: Համլետ Մանուկյանը 4 ոսկե մեդալ է նվաճել՝

Ամրապնդելով մարզական մրցակցության ոգին. մեկնարկում են բանակային խաղերը

Օգոստոսի 21-ին Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև առաջին անգամ անցկացվող բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը,

Ամենամյա երիտասարդական ֆորումին մասնակցելու հրավեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է պետական գերատեսչությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների և երիտասարդության բնագավառում գործունեություն ծավալող ՔՀԿ ներկայացուցիչներին մասնակցելու 2023 թվականի սեպտեմբերի 18-20-ը Ծաղկաձորում կայանալիք «Ամենամյա երիտասարդական ֆորումին»: Ֆորումը նախորդում է «Երիտասարդության մասին»

«Եվրոպական ժառանգության օրերը»՝ օգոստոսի 26-ին և 27-ին

«Եվրոպական ժառանգության օրերն» այս տարի Հայաստանում կանցկացվեն օգոստոսի 26-ին և 27-ին՝ «Կենսունակ ժառանգություն» խորագրով: Ծրագիրը նվիրվում է «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին։ Երկու օրերի ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություններ իրենց հարկի ներքո

Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները մեկական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

Հունահռոմեական ոճի Մ20 տարեկան ըմբիշները 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անցկացված ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում: Թիմային հաշվարկում հայ ըմբիշները զբաղեցրել են երրորդ հորիզոնականը: Երիտասարդական ԱԱ-ի հաղթողի կոչմանն արժանացել է 60

Հայաստանը վեց մրցանակ է ստացել «Գրքարվեստ» միջազգային մրցույթում

Մոսկվայում տեղի է ունեցել «Գրքարվեստ» 20-րդ միջազգային մրցույթը, որին ներկայացված էր 49 հրատարակություն ԱՊՀ 6 երկրից: «Գրքարվեստ» միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցության աշխատանքները համակարգել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Մինչև մրցույթի միջազգային փուլը Հայաստանի ազգային գրադարանը ստեղծել