ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով 2024 թվականին դրամաշնորհի տրամադրման հայտերն ամփոփվել են:

Մրցույթին ներկայացված նախագծերը քննել և 2024 թվականին դրամաշնորհ ստացող իրավաբանական անձանց ցանկը ձևավորել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական խորհուրդը:

Դրամաշնորհ տրվելու է մամուլի հետևյալ խմբերի նախագծերին՝

  • ազգային փոքրամասնությունների տպագիր և էլեկտրոնային պարբերականներ,
  • մշակութային տպագիր և էլեկտրոնային պարբերականներ,
  • գրական տպագիր և էլեկտրոնային պարբերականներ։

Հավելենք, որ հայտերն ընդունվել էին 2023 թվականի մարտի 27-ից ապրիլի 17-ը։