Լուրեր
«Դուք մեր հպարտությունն եք և արժանի եք այս մեծարանքին». բացվել է լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի կիսանդրին

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում բացվել է լեգենդար մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, «Օղակների արքա» Ալբերտ Ազարյանի կիսանդրին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀԱՕԿ

«Երիտասարդական ֆորում-Արագածոտն 2022» համաժողովը կարող է նախադեպային լինել մյուս մարզերի համար

«Արագածոտնի երիտասարդական միավորում» երիտասարդական հասարակական կազմակերպությունների և երիտասարդական նախաձեռնությունների կոալիցիան կազմակերպել է «Երիտասարդական ֆորում-2022 Արագածոտն» համաժողովը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության, Արագածոտնի մարզպետարանի և համայնքների

Ուժային եռամարտիկները 16 ոսկե մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում՝ նաև մի շարք ռեկորդներ սահմանելով

Հայաստանի ուժային եռամարտի հավաքականը Լեհաստանի Շեդլեց քաղաքում օրերս մասնակցել է XPC վարկածով փաուերլիֆտինգի աշխարհի գավաթի խաղարկությանն ու 16 ոսկե մեդալ նվաճել: Հայաստանի թիմի կազմում ընդգրկված է եղել 18 մարզիկ՝ պատանիներ, երիտասարդներ և մեծահասակներ: Մեծահասակների պայքարում գյումրեցի Արա Խաչատրյանը (90

Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. հաղթող ճանաչված 5 գաղափար արժանացել է դրամական խրախուսանքի

Տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ

7 մեդալ՝ Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայից

Բելառուսում ավարտվել է Ֆիզիկայի միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են աշխարհի 9 երկրի դպրոցականներ: Հայաստանի թիմի 7 մասնակիցներն օլիմպիադայի կրտսեր և ավագ խմբերում ցուցաբերել են բարձր արդյունքներ` նվաճելով 1 արծաթե և 6 բրոնզե մեդալներ: ՀՀ-ն ներկայացնող կրտսեր խմբի բոլոր

Պատանի սուսերամարտիկները 2 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարերում

Նոյեմբերի 26-27-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում անցկացվել է սուսերամարտի պատանիների միջազգային մրցաշար, ինչպես նաև Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի առաջնություն, որոնց մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Ճկասուսեր զենքաձևից Հայաստանը ներկայացրել են պատանիների և մինչև 14 տարեկանների հավաքականները։ Պատանիների հավաքականի կազմում միջազգային

1 ոսկե և 2 արծաթե մեդալ՝ հրաձգության Լեհաստանի բաց առաջնությունից

Հայ հրաձիգները 1 ոսկե և 2 արծաթե մեդալ են նվաճել նոյեմբերի 22-27-ն անցկացված Լեհաստանի բաց առաջնությունում: Մրցաշարին 8 երկրի 86 մարզիկ-մարզուհի է մասնակցել: Լեհաստանի բաց առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել է հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, որն արդեն իսկ ապահովել է իր

Դրամաշնորհային մրցույթ՝ ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք միջոցառման իրականացման համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» միջոցառման իրագործման համար: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին կտրամադրվի դրամական հատկացում՝ առավելագույնը 10 միլիոն 216 հազար դրամի չափով (ներառյալ՝ ԱԱՀ-ն)։ Մրցույթին

Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող

Իսպանիայի Լա Նուսիա քաղաքում ավարտված բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը չեմպիոն է հռչակվել 60 կգ քաշայինների պայքարում: Եզրափակիչում նա մենամարտել է վրացի Գոչա Գորդուլավայի հետ և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ տարել՝ արժանանալով ոսկե