Նոյեմբերի 26-27-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում անցկացվել է սուսերամարտի պատանիների միջազգային մրցաշար, ինչպես նաև Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի առաջնություն, որոնց մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Ճկասուսեր զենքաձևից Հայաստանը ներկայացրել են պատանիների և մինչև 14 տարեկանների հավաքականները։

Պատանիների հավաքականի կազմում միջազգային մրցաշարի հաղթող է ճանաչվել Արսեն Դադայանը, իսկ Գագիկ Մորիկյանը և Սերգեյ Սեթոյանը զբաղեցրել են երրորդ հորիզոնականը՝ արժանանալով բրոնզե մեդալների:

Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի առաջնությունում հայ սուսերամարտիկները 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Հակոբ Մանուկյանը, իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել Նաիրի Զալիբեկյանը։