ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ օգոստոսի 1-10-ը կանցկացվի «Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնը: Ներկայացումները կանցկացվեն բացօթյա հարթակներում, խստորեն կպահպանվեն հակահամաճարակային կանոնները: Փառատոնի ծրագրով նախատեսված բոլոր ներկայացումները կցուցադրվեն նաև առցանց՝ ուղիղ հեռարձակմամբ։ Այս տարի փառատոնը նվիրված է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հետ նախաձեռնել է պատկերագրված հատվածով գլխիվայր (փորնիվայր) տեղադրված հինգ վիշապաքարերի դիրքն ուղղելու աշխատանքներ: Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը ՀՀ տարածքում վերջին տարիներին փաստագրել է մոտ հարյուր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը հուլիսից մինչև սեպտեմբեր կիրականացնի «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագիրը՝ ՀՀ մարզերի և համայնքների գրադարանների շուրջ 60 աշխատակիցների համար: Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման և արտակարգ դրության
Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիան հուլիսի 18-25-ը անցկացրել է խոցասուսեր զենքաձևի «Միջմայրցամաքային գավաթ» հեռավար մրցաշարը, որին մասնակցել է 30 երկրի մինչև 20 տարեկան 128 մարզիկ: Մրցաշարում հաջող են հանդես եկել Նորագավիթի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցի պատանի սաներից Ալիկ Նավասարդյանը և Հովհաննես
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում հուլիսի 24-ից մեկնարկում է «Թատրոն թանգարանում» ծրագիրը: «Թատրոն թանգարանումը» ներկայացումների շարք է, որը ներառում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերում և գրադարանում պահպանվող
Արթիկի քաղաքապետի տեղակալ Բորիս Ավագյանն իր ընտանեկան հավաքածուից Հայաստանի ազգային պատկերասրահին է նվիրել հայ նշանավոր նկարիչ, ազգային ռեալիստական բնանկարչության հիմնադիր Գևորգ Բաշինջաղյանի «Աշուն» (1910 թ.) կտավը։ Նվիրատուն այն ժառանգել է իր պապից՝ հայտնի գիտնական, ակադեմիկոս Բորիս Ավագյանից։ Հուլիսի 23-ին, Հայաստանի
Հուլիսի 23-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է հետևյալ հարցը` Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանն այսօր հանդիպում է ունեցել բուհերի ընդունելության քննություններին մասնակցած, դրական միավոր ստացած, սակայն բուհերի՝ իրենց նախընտրած ֆակուլտետ չընդունված դիմորդների և նրանց ծնողների ներկայացուցիչներին։ Ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության մոտեցումը՝ Գ․ Թամրազյանը նշել է, որ
2021 թվականի սեպտեմբերի 6-11-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Փառատոնն ունի տեխնոլոգիական ուղղվածություն և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները: Այս մասին ազդարարվել է այսօր`