Լուրեր
Ի գիտություն. կամավոր ատեստավորման արդյունքների բողոքարկումն իրականացվում է էլեկտոնային եղանակով

Կամավոր ատեստավորման արդյունքները մասնակիցը կարող է բողոքարկել էլեկտրոնային թեստավորման արդյունքների ամփոփաթերթը ստանալուց, իսկ թղթային եղանակով ատեստավորման դեպքում՝ ԳԹԿ-ի կայքում արդյունքների հրապարակումից հետո՝ հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ կեսգիշերից սկսած՝ 24 ժամվա ընթացքում: Ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմումը ներկայացվում է

Ավետ Տերտերյանի երաժշտությունը կհնչի Կիրիլ Կարաբիցի ղեկավարությամբ

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի շրջանակում նոյեմբերի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչեն Ավետ Տերտերյանի Սիմֆոնիա թիվ 3-ը, Թոմաս Հարթմանի «Ալվան ծաղիկը» բալետից սյուիտ և Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Դաշնամուրի կոնցերտ թիվ 13-ը: Դաշնամուրի կոնցերտը կհնչի

Մեդիագրագիտությունը կարևոր է՝ սկսած նախադպրոցական տարիքից. միջոցառում ՀՊՄՀ-ում

«Մեդիագրագիտության շաբաթ» նախաձեռնության շրջանակում Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել «Մեդիակրթությունը նախադպրոցական մանկավարժության ոլորտում» միջոցառումը: Ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել

Օֆելյա Համբարձումյանի հոբելյանի շրջանակում տեղի են ունեցել նամականիշի մարման արարողություն և հոբելյանական համերգ

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 100-ամյակի շրջանակում նոյեմբերի 12-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշի մարում: Նամականիշի մարման արարողությունն իրականացրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Հայփոստ»

«Ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագիրը կշարունակվի ֆինանսավորվել համալիր ստուգումից հետո». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտնել է՝ ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագիրը չի չեղարկվել. այն կշարունակվի ֆինանսավորվել համալիր ստուգում իրականացնելուց հետո: «Համակարգը կարող է արդյունավետ և նպատակային լինել, եթե դրա բոլոր մասնակիցներն

«Ժամանակին դպրոց հաճախելը երեխայի զարգացման և կրթության իրավունքի կարևոր պայման է». Ժաննա Անդրեասյան

Ժամանակին դպրոց հաճախելը երեխայի զարգացման և կրթության իրավունքի ապահովման առանցքային նախապայման է։ Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Արձագանքելով պատգամավորի հարցին՝ նախարարը նշել է, որ ոլորտի օրենսդրությամբ սահմանված

Լեհաստանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանում բացվել է Մխիթար Գոշի անվան հայագիտական կենտրոն

Լեհաստանի Պոզնան քաղաքի Ադամ Միցկևիչի անվան համալսարանում բացվել է Մխիթար Գոշի անվան հայագիտական կենտրոն և ձևավորվել է հայագիտական կենտրոնի խորհուրդ՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության և նշյալ համալսարանի միջև 2025 թ. ստորագրված փոխըմբռնման հուշագրի: Բացման արարողությանը, ի թիվս

Ի հիշատակ Առնո Բաբաջանյանի

Հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հիշատակի օրը Ա. Բաբաջանյանի անվան պետական ֆիլհարմոնիայի ներկայացուցիչները, Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի ուսանողներն ու դասախոսները ծաղիկներ են խոնարհել մեծն կոմպոզիտորի հուշարձանին մոտ: Միջոցառմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Արարողության

17-ամյա Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի Մ18 տարեկանների առաջնության հաղթող, Տիգրան Համբարձումյանը՝ Մ14 առաջնության փոխչեմպիոն

Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականի անդամ 17-ամյա Վահե Սուքիասյանը դարձել է Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացված շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնության հաղթող: Վահեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը։