Ապրիլի 29–ին կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստն առցանց հարթակում, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նիստի ընթացքում ներկայացվել են երիտասարդական քաղաքականության շրջանակում ամենամյա համագործակցության ծրագրերը,
Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել է ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ
ՀՀ կառավարության ապրիլի 29-ի նիստում հավանություն է տրվել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագծին: Առաջարկվում է «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր կետով, որի համաձայն՝ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքում ուսուցչի թափուր
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության
«Yerervan EXPO» ցուցասրահում այսօր բացվել է 20-րդ հոբելյանական միջազգային մասնագիտացված «Կրթություն և կարիերա EXPO-2021» ցուցահանդեսը, որն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ամենամյա ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 80 կրթօջախներ՝ դպրոցներ, քոլեջներ, բուհեր և ուսումնական
Դեռևս 2019 թ.-ին Կապանը ճանաչվել է Հայաստանի Երիտասարդական մայրաքաղաք, սակայն համավարակով պայմանավորված՝ միջոցառումների ծրագիրը հետաձգվել է: Միջոցառումների պաշտոնական բացումը նախատեսվում է ս.թ. մայիսի 1-ին: Թեմայի շրջանակում այսօր «Արմենպրես» գործակալության սրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ
Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների` երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունների ցանկի ձևավորման նպատակով ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչությունն ատեստավորման գործընթացի վերաբերյալ ներկայացրել է պարզաբանումներ: Դրանք ներկայացված են հարց ու պատասխանի ձևաչափով: Օրինակ․ Հարց - Ի՞նչ սկզբունքով ներկայացնել վերապատրաստման գործընթացը կազմակերպելու
Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը նախադպրոցական կրթության ոլորտում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը: Այդ գործընթացին նպաստելու նպատակով այսօր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարարության, վերոնշյալ կենտրոնի և Երևանի
2021-22 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության գործընթացի կազմակերպման նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ սկսվել են «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաների նախապատրաստական դասընթացները, որոնց կհաջորդեն համապատասխան քննությունները: ԿԳՄՍ նախարարության առաջարկով՝ նախապատրաստական դասընթացների