ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը։

Ըստ ժամանակացույցի՝ հավակնորդների քննությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ից նոյեմբերի 9-ը՝ ամեն օր՝ բացի երկուշաբթի, շաբաթ և կիրակի օրերից։ Քննությունները կանցկացվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական շենք 2):

Հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է 547 հավակնորդ, որոնցից հավաստագիր ստանալու վերապատրաստումներին մասնակցել է 459-ը: Վերապատրաստումներն իրականացրել է 19 երաշխավորված կազմակերպություն։

Մնացած 88 հավակնորդները նախորդ փուլում քննությունների անցողիկ միավորի շեմը չհաղթահարած, ինչպես նաև բացակայած անձինք են։

Երկրում առկա համավարակով պայմանավորված՝ ամեն օր քննություններին կմասնակցի առավելագույնը 20-22 հավակնորդ։