ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցչությունը հայտարարում է Հայաստանում կրթության ոլորտի ուսումնասիրություն իրականացնելու նպատակով խորհրդատվական ծառայության առաջարկների մրցույթ:

Խորհրդատվական ծառայության նպատակն է իրականացնել կրթության ոլորտի համապարփակ վերլուծություն` Կրթության համաշխարհային գործընկերության հիմնադրամի ուղեցույցներին համապատասխան: Ոլորտի վերլուծության արդյունքները և Կառավարության գործունեության 2021-2026 թվականների ծրագրի գնահատումը կնպաստեն եռամյա գործողությունների մանրամասն ծրագրերի մշակմանը:

Շահագրգիռ կազմակերպությունները կարող են իրենց հայտերը ներկայացնել ստորև նշված էլեկտրոնային հասցեներին մինչև սեպտեմբերի 13-ը` ժամը 18:00:

Տեխնիկական առաջարկները պետք է ուղարկվեն հետևյալ էլ. փոստի հասցեին՝ procurementarmenia@unicef.org, իսկ ֆինանսական առաջարկը՝ sbabayants@unicef.org էլ. փոստին: Էլ. նամակի վերնագրում անհրաժեշտ է նշել «LRFP 2021-9169546»: Պատշաճ կերպով լրացված հայտի ձևը պետք է ներկայացվի ինչպես տեխնիկական, այնպես էլ ֆինանսական առաջարկներով:

Բոլոր ընթացակարգերը մանրամասն նկարագրված են կից փաստաթղթում: Հայտի ընթացակարգերին չհամապատասխանող առաջարկությունները կհամարվեն անվավեր:

Պոտենցիալ հայտատուների համար պարզաբանման հանդիպում կանցկացվի 2021 թվականի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, որի ընթացքում կներկայացվեն մրցույթի մանրամասները և կլուծվեն համապատասխան հարցեր: Microsoft Teams-ի միջոցով առցանց հանդիպմանը կարելի է ծանոթանալ https://bit.ly/3jAn7RI հղմամբ:

Դիմումի ընթացակարգերի հետ կապված որևէ հարց առաջանալու դեպքում այն պետք է ուղղել հետևյալ էլ. հասցեին՝ procurementarmenia@unicef.org:

Ստացված հարցերի պատասխանները կհրապարակվեն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցչության կայքում՝ https://www.unicef.org /armenia/hy/announcements.

Մրցույթին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://www.ungm.org/Public/Notice/140717: