ՀՀ կառավարության այսօրվա նիստին որոշում է կայացվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից հատկացնել 444,111.7 հազ. դրամ, որից «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով 24,293.1 հազ. դրամ, իսկ «Կապիտալ դրամաշնորհներ պետական
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա Լիլիթ Ամիրջանյանի անհատական ցուցահանդեսի բացումը՝ «Եկայք առ իս…» խորագրով: Կներկայացվեն մանրանկարչական աշխատանքներ: Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 27-ը: Մուտքն ազատ է:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրով, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի համագործակցությամբ՝ Հայաստանի գրողների միությունը՝ հոկտեմբերի 11-15-ը իրականացրել է «Թարգմանչաց տոն» միջազգային գրական փառատոնը: Փառատոնին մասնակցել են գրողներ ու թարգմանիչներ տարբեր երկրներից. Վահիդ Նադեր (Գերմանիա), Ղավամեդդին Ռազավիզադե, Վարանդ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպությունը և Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը` հոկտեմբերի 20-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում կիրականացնեն սիրիահայ վարպետների ձեռարվեստի «Սիրիահայ արվեստի ծիլը» խորագրով ցուցահանդես: Կներկայացվեն սիրիահայ 20 վարպետների արվեստի և արհեստի
Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին։ Հանդիպման սկզբում նախարար Արայիկ Հարությունյանը նշել է Գերմանիայի հետ համագործակցության հարուստ փորձի մասին և վստահություն հայտնել, որ
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հոկտեմբերի 14-15-ը տեղի է ունեցել «Սովորողների խոսքի պրոֆիլային վերլուծություն» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողով` նվիրված գերմաներենի դասավանդման նոր մեթոդներին և մոտեցումներին: Գիտաժողովին, որպես հիմնական բանախոս, հրավիրվել է հայտնի գիտնական, դոկտոր, պրոֆեսոր
Հոկտեմբերի 16-ին` ժամը 14:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում կկայանա «Նվիրում Մաեստրոյին. Գեորգի Բուդաղյան-120» խորագրով միջոցառում: Հայ մեծանուն դիրիժորի և երաժշտական բազմակողմանի գործչի կյանքի և գործունեության առանցքային դրվագները կներկայացնի տուն-թանգարանի գիտաշխատող Հասմիկ Համբարյանը: Համերգային բաժնում ելույթ կունենան դաշնակահարուհի Գայանե Ասլանյանը և Գ. Բուդաղյանի
Հոկտեմբերի 15-18-ը Հայաստանում կանցկացվեն Եգիպտոսի մշակույթի օրեր: Միջոցառումներն իրականացվում են են 2017 թվականին ստորագրված «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2017-2020 թթ. մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագրի շրջանակում` ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանության հետ համատեղ: Հայաստանում Եգիպտոսի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը ներկա է գտնվել «Դասավանդում հանուն հաջողության» անգլերենի ուսուցիչների և դասավանդողների մասնագիտական համաժողովին, որը կազմակերպվել է Բրիտանական խորհրդի կողմից` ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Երկօրյա համաժողովին մասնակցում են շուրջ 900 անգլերենի ուսուցիչներ