Հոկտեմբերի 15-18-ը Հայաստանում կանցկացվեն Եգիպտոսի մշակույթի օրեր:
Միջոցառումներն իրականացվում են են 2017 թվականին ստորագրված «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2017-2020 թթ. մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագրի շրջանակում` ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանության հետ համատեղ:
Հայաստանում Եգիպտոսի մշակույթի օրերի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին, ժամը 19:00-ին, եգիպտահայ երգչուհի Անուշկայի և իր նվագախմբի համերգով: Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 15:00-ին տեղի կունենա «Ռեդա» ազգային պարային խմբի համերգը: Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին և հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:30-ին կցուցադրվեն եգիպտական ֆիլմեր:
Բոլոր միջոցառումները տեղի կունենան Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի դահլիճում՝ Առնո Բաբաջանյան համերգասրահ /հասցե Աբովյան 2/:
Մուտքն ազատ է: