Լուրեր
Վերականգնվում են Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցին և Սրվեղի վանական համալիրը

Մի շարք հուշարձանների վերականգնման աշխատանքներին հետևելու և տեղում խնդիրները քննարկելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների վարչության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզ։ Նրանք ծանոթացել են Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու և Սրվեղ վանական համալիրի

Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աթենք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով մեկնել է Հունաստանի Հանրապետություն՝ Աթենք։ Այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ կունենա Հունաստանի մշակույթի

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային 22-րդ կինոփառատոնի հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի 22-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնն անցկացվել է հուլիսի 13-20-ը: Կինոյի տանն անցկացվել է կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Փակման արարողության ընթացքում

«Ձեռներեցություն» խորագրով համաժողով՝ Դիլիջանի և Իջևանի երիտասարդական կենտրոնների հետ համագործակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Դիլիջանում մասնակցել է «Ձեռներեցություն» խորագրով համաժողովին։ Միջոցառումը կազմակերպվել է «Ակցիա սովի դեմ» (Action Against Hunger) կազմակերպության կողմից՝ Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն ՀՀ Տավուշի մարզում բնակվող Լեռնային Ղարաբաղից

«Վերականգնված ցուցանմուշի պատմություն»․ ցուցադրվել է Սերգեյ Փարաջանովի հովանոցը

Հայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը, որի շրջանակում ներկայացվել է կինոարվեստի աշխարհում ամենաինքնատիպ և առեղծվածային կերպարներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի սիրելի հովանոցի վերականգնման պատմությունը։ Ցուցադրության բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի

«Լա Բոհեմ». Երևանի սրտում բացվել է Շառլ Ազնավուրի արձանը

Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում այսօր բացվել է Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, բանաստեղծ, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի արձանը՝ «Լա Բոհեմ» անվանումով: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգը

ՀՀ կառավարությունը հաստատել է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգը։ Կարգավորումը միտված է պաշտպանելու ինչպես մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների և պետության, այնպես էլ փորձաքննության պատվեր ներկայացնող անձի շահերը մշակութային արժեքների փորձաքննության ընթացքում առաջացող հնարավոր

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է իրանական կինոյի լեգենդ Աբբաս Քիառոստամիի լուսանկարների ցուցահանդեսը

«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է իրանական կինոյի լեգենդ Աբբաս Քիառոստամիի լուսանկարների «Անհայտ նպատակակետ» խորագրով ցուցահանդեսը։ Ներկայացված են 28 սև-սպիտակ բնապատկերներ, որոնք արվեստագետը ստեղծել է տարիների ընթացքում՝ ֆիլմերի նկարահանման վայրեր փնտրելիս։ Վերնագրերից ու տարեթվերից

Մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը, որի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, փառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանը, բացման ֆիլմի ռեժիսոր Ջաֆար Փանահին,