Լուրեր
Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «42 Երևան» ծրագրավորման միջազգային դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է «42 Երևան» ծրագրավորման միջազգային դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Դասընթացը հաջողությամբ ավարտել է 71 շրջանավարտ, որոնց ավելի քան 85 տոկոսն արդեն աշխատում է

Հաստատվել են մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները

Կառավարությունը հաստատել է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները: Նոր կարգավորումը նպատակ ունի խթանել մշակութային արժեքների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության ոլորտի բարեփոխումները: Ըստ հաստատված կարգի՝ ՀՀ-ում գործող մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող պետական և մասնավոր կազմակերպությունները

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ ԿԳՄՍՆ ենթակայության մշակութային հաստատություններում

ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գրադարաններում, թատերական կազմակերպություններում և թանգարաններում հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, կիրականացվեն տարաբնույթ միջոցառումներ և կցուցադրվեն ներկայացումներ: ԿԳՄՍՆ ենթակայության գրադարաններում միջոցառումների ծրագիր Հայաստանի ազգային գրադարան Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, «Այրոգի» ստվերների թատրոնի

Նոր շունչ՝ մանկական գրքի և ընթերցանության մշակույթում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա է գտնվել է «Արևիկ» մանկական գրատան բացմանը: Նախարարի տեղակալը բացման խոսքում նշել է, որ գրատան բացումը ևս մեկ քայլ է ընթերցանության մշակույթի զարգացման, կրթության ու մանկական գրքի արժևորման

Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Էլվիրա Ուզունյանը

91 տարեկանում ԱՄՆ-ում կյանքից հեռացել է հայ օպերային երգչուհի, Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստուհի, սոպրանո Էլվիրա Ուզունյանը։ Էլվիրա Ուզունյանը ծնվել է 1934 թվականի դեկտեմբերի 6-ին Թբիլիսիում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Թբիլիսիի Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայում, ապա տեղափոխվել Հայաստան։ 1962

«Ավելին, քան արդյունավետություն»․ միջազգային փորձագետները քննարկել են միավորումների դերը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում տեղի է ունեցել «Բարձրագույն կրթության և գիտության գերազանցության ձևավորում միավորումների միջոցով. ավելին, քան արդյունավետություն» խորագրով պանելային քննարկում ՀՀ բուհերի և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի և վերջինիս միջազգային գործընկեր Մյունխենի

«Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրություն

Հայաստանի պատմության թանգարանում հունիսի 3-ին կբացվի «Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրությունը, որի շրջանակում կներկայացվի 15 բնօրինակ ցուցանմուշների ընտրանի Ասսենի Դրենց թանգարանից՝ համադրված Հայաստանի պատմության թանգարանի նմուշների ընտրանիով։ Դեռևս 2022 թ․ Նիդերլանդների Դրենց թանգարանում կազմակերպված «Արարատի հմայքի ներքո»

Հատկացումներ` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100 և Ավետիք Իսահակյանի 150-ամյակների միջոցառումներին

ՀՀ կառավարության որոշմամբ ֆինանսական միջոցներ են հատկացվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100 և մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակների հոբելյանական միջոցառումների անցկացման համար: Հոբելյանական միջոցառումների շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ և համերգային ծրագրեր: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի

Միրզոյանական մրցույթի մրցանակակիրների մարզային համերգաշարը շարունակվում է

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի մրցանակակիրները շարունակում են մարզային համերգաշարը: Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության և համանուն մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ: Լոռու մարզի Վանաձոր քաղաքից հետո հաջորդ համերգային կանգառը