ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնում է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների միասնական հայեցակարգերի հավաքագրում։
Նախաձեռնության նպատակն է ձևավորել համապետական ընդգրկում ունեցող բովանդակային և ժամանակակից ձևաչափերով ներկայացվող միջոցառումների համակարգ, որը կապահովի տոնակատարությունների ամբողջականություն, հասանելիություն և լայն հանրային ներգրավվածություն։
Ներկայացվող առաջարկները պետք է ներառեն՝
Բրենդինգ և վիզուալ ինքնություն.
- միասնական գեղարվեստական և հաղորդակցական լուծումներ,
- կիրառելիություն հանրապետության ամբողջ տարածքում, ներառյալ նաև մարզերում,
- ադապտացվող ձևաչափեր (փողոցային, թվային, տպագիր):
Մեկշաբաթյա համապետական ծրագիր (սեպտեմբերի 15–21-ը).
- միջոցառումների ցանց՝ իրականացվող Երևանում և մարզերում,
- մշակութային, կրթական, մարզական համայնքային մասնակցային ձևաչափերով,
- մարզերի ակտիվ ներգրավմամբ և ներկայացվածությամբ,
- ներառական և բազմաշերտ ծրագրային մոտեցումներով։
Սեպտեմբերի 21-ի եզրափակիչ միջոցառում (Հանրապետության հրապարակ).
- մեծամասշտաբ կենտրոնական միջոցառում Հանրապետության հրապարակում, համերգային ծրագիր,
- ժամանակակից տեխնոլոգիական և/կամ թատերական շոու, հրավառություն կամ համարժեք այլ ձևաչափ։
Առաջարկները պետք է ներառեն՝
- հայեցակարգային նկարագրություն,
- ծրագրային կառուցվածք,
- հիմնական գաղափարներ և ուղերձներ,
- նախնական բյուջե,
- իրականացնող թիմի մասին տեղեկատվություն,
Առաջարկներ կարող են ներկայացնել՝
- մշակութային և ստեղծագործական կազմակերպությունները,
- միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող ընկերությունները,
- ստեղծագործական թիմերը և կոնսորցիումները:
Պարտադիր է, որ դիմորդները՝
- ունենան հանրային կամ մշակութային խոշոր միջոցառումների իրականացման փորձ,
- ունենան միջազգային համագործակցության փորձ կամ գործընկերներ,
- ցուցաբերեն մուլտիդիսցիպլինար մոտեցում (կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ, արվեստ, տեխնոլոգիա, հաղորդակցություն),
- ներկայացնեն իրագործելի և իրատեսական բյուջետային հաշվարկ,
- կարողանան ապահովել համապետական ընդգրկում և մարզերի ներգրավում:
Կարող են դիտարկվել նաև համատեղ (կոնսորցիումային) հայտեր, որոնք միավորում են տարբեր մասնագիտական կարողություններ։
Վերջնաժամկետ.
Նախարարությունն ակնկալում է ստանալ նորարար, համարձակ և համապետական ընդգրկում ապահովող առաջարկներ, որոնք կարտացոլեն Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի նշանակությունն ու ժամանակակից ընկալումը՝ Իրական Հայաստանի հայեցակարգի տրամաբանությամբ:
Առաջարկների փաթեթն անհրաժեշտ է ուղարկել Մշակույթի զարգացման հիմնադրամի էլեկտրոնային հասցեին՝ info@cultfoundation.am։
Առաջարկների ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի մայիսի 15-ն է։
Շահագրգիռ կազմակերպությունները հայտերի հետ կապված պարզաբանումներ ստանալու համար սույն թվականի ապրիլի 28-ին կհրավիրվեն ԿԳՄՍ նախարարություն։ Հավելյալ տեղեկատվության համար անհրաժեշտ է զանգահարել ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչություն, հեռ.՝ (+374 10) 599-699, (ներքին՝ 631, Լիլիա Նիկոյան):