Նոր ուսումնական տարվան ընդառաջ Արարատի մարզում անցկացվել է մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿԶՆԱԿ-ի, մարզպետարանի մի շարք վարչությունների
Սյունիքի մարզային գրադարանում ամռան ամիսներին անցկացվել է 27 կրթական և մշակութային միջոցառում. գրադարան այցելությունների թիվը կազմել է 17364, նոր գրանցված ընթերցողների թիվը՝ 1201: Իրականացվել է «Ամառային դպրոց» ծրագիրը, որի շրջանակում այցելուները մասնակցել են անգլերենի դասընթացների, մուլտֆիլմերի, ֆիլմերի դիտման, ընթերցանության
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով՝ հաստատվել է 2024-2025 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը: Հիշեցնենք՝ ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցների 1-4-րդ
Վայոց ձորի մարզային գրադարանում ընթերցողների համար ամռան ամիսներին իրականացվել է 32 միջոցառում. գրանցվել է 570 նոր ընթերցող, այցելուների թիվը կազմել է 12616: Գրադարանում իրականացվել են ընթերցանության խթանմանը միտված միջոցառումներ, հանդիպումներ, գրական-երաժշտական ցերեկույթներ: Գրադարանը համալրվել
Նոր ուսումնական տարվան ընդառաջ Եղեգնաձորում անցկացվել է Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների տնօրենների, վարչատնտեսական մասի համակարգողների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Խորհրդակցությանը մասնակցել
ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 241 մլն 520 հազար դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի կրթական և մարզական որոշ հաստատությունների ու ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների կատարմանը, նախագծանախահաշվային
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին հայկական ֆուտբոլում ունեցած նշանակալի ավանդի համար խրախուսվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրով: Պարգևը նախկին դարպասապահին է հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Ռոման Բերեզովսկին օգոստոսի 5-ին տոնել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Բարձրագույն կրթության և
Չինաստանի Շանհայ, Շենժեն, Ջինյան, Անկանգ և Նանտոնգ քաղաքներում անցկացվել է «Փոքրիկ ամրոց» միջազգային տիկնիկային թատերական 1-ին փառատոնը, որին մասնակցել է նաև Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը՝ «Մատնաչափիկը» ներկայացումով: Փառատոնին մասնակցում էին նաև ՌԴ-ի, Գերմանիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Չինաստանի, Լեհաստանի,