Օգոստոսի 14-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած

Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին,

Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,

Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառման իրականացման կարգը հաստատելու մասին,

Հայատանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի N 982-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին,

Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին,

Ֆուտբոլիստներ Ալբերտ Գագիկի Խաչումյանին, Կարեն Արթուրի Մելքոնյանին և Արսեն Միքայելի Սադոյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին

ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: