Լուրեր
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում բացվել է բարեգործական խոհանոցային սրահ

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում այսօր բացվել են ուսումնական խոհանոց և երիտասարդների ժամանցի սրահ` նվիրված 2020 թ. 44-օրյա պատերազմում զոհված ուսանողների հիշատակին: Նորաբաց խոհանոցային սրահը նախատեսված է ուսումնարանում իրականացվող դուալ կրթության գործնական աշխատանքների համար: Բացի դրանից`

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կ. Թռչունյան. «Մեր նպատակը որակյալ կրթություն տրամադրելն է, այլ ոչ թե ապահովել, որ բոլորը դառնան բուհի ուսանող»

Այսօր՝ Հայաստանի պետական և մասնավոր բուհերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները: Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, մասնակցել են բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պատասխանատուները: Հանդիպման

Համերգ՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը սեպտեմբերի 24-ին հանդես կգա ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված համերգով: Համերգի առաջին բաժնում անվանի բրիտանացի դաշնակահար Բարրի Դուգլասը կկատարի Բեթհովենի Դաշնամուրի թիվ 5 կոնցերտը՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար։ Երկրորդ

Գործադիրը հավանություն է տվել միջազգային համագործակցությունը խթանող փաստաթղթերի

ՀՀ կառավարության որոշմամբ այսօր գործադիրը հավանություն է տվել միջազգային համագործակցությունը խթանող մի շարք փաստաթղթերի։ Մասնավորապես, Կառավարության նիստում հավանության է արժանացել 2020 թվականի մայիսի 29-ին ստորագրված «Անկախ պետու­թյունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման և գործու­նեու­թյան

Ուսուցիչների ատեստավորման փաստաթղթերի հավաքագրումը կիրականացվի էլեկտրոնային տարբերակով

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը փոփոխություններ է կատարել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային, որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովների ձևավորման և գործունեության, հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման և որակավորման տարակարգի շնորհման, ինչպես նաև ատեստավորման միջոցով որակավորում

Սլովակիայի Ազգային կրթաթոշակային ծրագիր

Սլովակիայի Հանրապետության կառավարությունը հայտարարում է Ազգային կրթաթոշակային ծրագիր՝ ուսանողների, հետազոտողների (PHD students), համալսարանների դասախոսների և արվեստագետների համար: Կրթական ծրագրին կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները: Ծրագրի վերաբերյալ առավել

Փոխըմբռնման հուշագիր՝ ՀՊՏՀ-ի և Լատվիայի երիտասարդական զարգացման կենտրոնի միջև

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և Լատվիայի երիտասարդական զարգացման կենտրոնը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որն ազդարարել է ոչ ֆորմալ կրթության ոլորտում կողմերի միջև արդյունավետ համագործակցության մեկնարկը։ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը նշել է, որ Տնտեսագիտական

Մեկնարկում է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի 89-րդ թատերաշրջանը

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը սեպտեմբերի 16-ին Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացմամբ մեկնարկում է նոր՝ 89-րդ թատերաշրջանը, որը նվիրվում է ՀՀ անկախության 30-ամյակին: Դերերում՝ Գայանե՝ Սյուզաննա Փիրումյան (ՀՀ վաստակավոր արտիստ), Արմեն՝ Րաֆֆի Գալստյան, Գիքո՝

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության հրավեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի շրջանակում ընդունում է մասնակցության հայտեր: Դասընթացն ուղղված է երիտասարդական աշխատանքով զբաղվող մասնագետներին, երիտասարդների հետ գործնականում աշխատողներին և նրանց, որոնց աշխատանքն ուղղված է երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը: Դասընթացը