Թաիլանդի Արքայազն Սոնգկլա համալսարանի ատամնաբուժության ֆակուլտետը տրամադրում է միջազգային գիտական աստիճանի համար ուսանողական 5 կրթաթոշակ:

Ուսումնառության տևողությունը 3 տարի է:

Կրթաթոշակին կարող են դիմել լավ առաջադիմությամբ և հետազոտական փորձ ունեցող միջազգային ուսանողները: Թեկնածուները պետք է հանձնեն անգլերենի իմացությունը ստուգող համապատասխան քննություններ:

Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվությունը կցվում է:

Կրթաթոշակին մասնակցելու հայտերը ընդունվում են առցանց` https://grad.psu.ac.th/en/prospective-students/admission.html հղմամբ: