Լուրեր
Դասընթացներ երիտասարդների համար

«ԿՈՊԵՐՆԻԿՈՒՍ ԲԵՌԼԻՆ» ասոցիացիան մայիս ամսին կազմակերպում է հետևյալ երկու դասընթացները՝ «Թվային արթնացում»՝ կրթությունից, աշխատաշուկայից և վերապատրաստումներից դուրս մնացած երիտասարդների համար. տևողությունը՝ 18.05.2022-26.05.2022, վայրը՝ Իսպանիա, գրանցում՝ մինչև ս.թ. ապրիլի 17-ը: Մանրամասները՝

Վերջին դասը տեղի կունենա հունիսի 3-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվում է նաև ուսումնական տարվա ավարտի ժամկետը: Հաշվի առնելով, որ աշնանային

«Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները». մրցույթ՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա (ապրիլի 18) կապակցությամբ հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտների, ուսումնարանների ու քոլեջների սովորողների համար հայտարարում է մրցույթ՝ «Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները» խորագրով: Մրցույթի նպատակն է

Վահրամ Դումանյանն ընդունել է երկրագնդի ուժեղագույն ծրագրավորողին՝ Գենադի Կորոտկևիչին

Երևանի պետական համալսարանում ապրիլի 12-ին կմեկնարկի Ծրագրավորման միջազգային թիմային ICPC մրցույթի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլը: Ծրագրավորման աշխարհի ամենահին, ամենամեծ և ամենահեղինակավոր մրցույթը Երևանում կանցկացնեն Սանկտ Պետերբուրգից ժամանած Գենադի Կորոտկևիչը և Դմիտրի Ֆիլիպովը։ Մրցույթի նախօրեին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

Հավաստագիր ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մրցույթ

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 18.05.2010 թ. N

Հաստատվել է դպրոցի տնօրենի հավաստագրման քննության հարցաշարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով իրականացվող վերապատրաստման հարցաշարը: Հարցաշարում ընդգրկված է 616 հարց: Այն ներառում է հարցեր ՀՀ Սահմանադրությունից, ՀՀ քաղաքացիական, աշխատանքային, վ

Հայաստանի ազգային կինոկենտրոնը պետության աջակցությամբ վերակառուցվել և հիմնովին նորոգվել է

Երևանի կենտրոնում` Տերյան 3ա հասցեում, 1928-1929 թթ․կառուցված պատմական շենքում բացվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» վերակառուցված և հիմնանորոգված գրասենյակը: 2006 թվականից վարձակալված տարբեր տարածքներում գործող Հայաստանի ազգային կինոկենտրոնը վերադարձել է մշտական գործունեության տարածք` ապահովված նոր միջավայրով և աշխատանքային պատշաճ

Քննարկվել են մշակույթի ոլորտում ԿԳՄՍՆ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև համագործակցության հարցերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների միջև համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հարցեր: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝

Տեղի է ունեցել ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության նոր շտեմարանի շնորհանդեսը

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի է ունեցել ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության նոր շտեմարանի շնորհանդեսը, և ամփոփվել են «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնի արդյունքները: Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է, և ՀՀ