Էստոնիայի մայրաքաղաք Տալինում այսօր՝ հունվարի 12-ին, մեկնարկում է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը ներկայացնելու են մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Պրոուլքս Սենեկալ պարային զույգը: Հայաստանի պատվիրակությունը ժամանել է մրցավայր և պատրաստվում է իր ելույթներին։ Սլավիկ Հայրապետյանն ասում է՝
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանի համար 2021 թվականը լի էր հիշարժան իրադարձություններով. 29-ամյա մարզիկը կարիերայում առաջին անգամ դարձավ օլիմպիական խաղերի մեդալակիր, մեծահասակների Եվրոպայի չեմպիոն և արդյունքում ընդգրկվեց 2021 թվականի լավագույն մարզիկների տասնյակում: Մեզ հետ զրույցում Արթուր Դավթյանն ամփոփել է նախորդ տարին,
Այսօր տեղի կունենա շախմատի Հայաստանի կանանց ու տղամարդկանց առաջնությունների բացման հանդիսավոր արարողությունը, իսկ մրցումների մեկնարկը կտրվի հունվարի 12-ին: Մրցաշարը կայանալու է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը և կտևի մինչև հունվարի 23-ը: Տղամարդկանց առաջնությունն անցկացվելու է 82-րդ անգամ. մրցաշարին կմասնակցեն
Վերսկսվել է բասկետբոլի VBet Ա-Լիգայի կանոնավոր առաջնությունը: Տուրի կենտրոնական խաղում միմյանց հետ մրցել են երկու առաջատարները՝ «Ուրարտուն» և «Էրեբունին»: Հանդիպումը կայացել է հունվարի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և ավարտվել «Էրեբունիի»՝ 98-93 հաշվով հաղթանակով: Մինչ այդ՝ հունվարի 7-ին,
Հունվարի 8-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարը, որի շրջանակում արդեն անցկացվել է կայծակնային շախմատի մրցաշարը: Համառ պայքարից հետո կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող է ճանաչվել Եվրոպայի մինչև 16 տարեկանների արագ շախմատի չեմպիոն Էմին Օհանյանը: Նա
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը: Այն մշակվել է ԿԳՄՍ նախարարության Սպորտի քաղաքականության և Իրավաբանական վարչությունների կողմից՝ հիմք
Կարճատև դադարից հետո վերսկսվում է բասկետբոլի VBet Ա-Լիգայի կանոնավոր առաջնությունը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում առաջիկա օրերին մի քանի հանդիպում կկայանա: Այսօր՝ հունվարի 7-ին, «Գյումրին» կմրցի ՖԻՄԱ-ի հետ: Խաղը կմեկնարկի ժամը 19:15-ին: Հունվարի 8-ին «ԱԻԱ Սթարսն» ուժերը կչափի
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտվել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը. հաղթող է ճանաչվել Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Թայ-բրեյքում Լագրավը մրցել է լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ և առավելության հասել 3 պարտիայում։ 21 պարտիայից հետո Լագրավը, Դուդան և Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջան
Դեկտեմբերին 30-ին կայացել է 2021 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա են եղել նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն