Վերսկսվել է բասկետբոլի VBet Ա-Լիգայի կանոնավոր առաջնությունը:

Տուրի կենտրոնական խաղում միմյանց հետ մրցել են երկու առաջատարները՝ «Ուրարտուն» և «Էրեբունին»: Հանդիպումը կայացել է հունվարի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և ավարտվել «Էրեբունիի»՝ 98-93 հաշվով հաղթանակով:

Մինչ այդ՝ հունվարի 7-ին, «Գյումրին» ուժերն է չափել ՖԻՄԱ-ի հետ և հաղթանակ տարել 94-63 հաշվով: Հանդիպման լավագույն բասկետբոլիստ է դարձել «Գյումրի» թիմի խաղացող Հայկազ Գրիգորյանը: Նա վաստակել է 25 միավոր, 5 անգամ կատարել արդյունավետ փոխանցում, 24 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին: Հունվարի 8-ին էլ «ԱԻԱ Սթարսը» մրցել է ԲԿՄԱ-ի հետ. բանակայիններն այս խաղում 89-87 հաշվով հաղթանակ են տարել: Հանդիպման լավագույն բասկետբոլիստը ԲԿՄԱ թիմի խաղացող Դիեգո Մալդոնադոն էր. լրացուցիչ ժամանակի վերջին վայրկյաններին, երբ հաշիվը հավասար էր, նրա դիպուկ նետումը թիմին հաղթանակ է պարգևել:

Հունվարի 9-ին նախատեսված «Արարատ»-ՖԻՄԱ խաղը չեղարկվել է:

Կայացած հանդիպումներից հետո «Ուրարտուն» 26 միավորով շարունակում է գլխավորել VBet Ա-Լիգայի կանոնավոր առաջնության մրցաշարային աղյուսակը: «Էրեբունին» 24 միավորով երկրորդն է, իսկ եռյակը 23 միավորով եզրափակում է ԲԿՄԱ-ն: Նույնքան միավոր ունի «Գյումրին», որը հանգրվանել է չորրորդ տեղում: