
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել: Մինչև 70 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, ազատ ոճային ըմբիշ Արման Անդրեասյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ վճռորոշ գոտեմարտում 12:1 հաշվով վստահ հաղթանակ տանելով հնդիկ Աբհիմանյու Աբհիմանյուի նկատմամբ։