Լուրեր
Պեկին-2022. դահուկորդ Միքայել Միքայելյանի արդյունքը՝ 15 կմ դասական ոճում

Պեկինի 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում այսօր պայքարի է դուրս եկել Հայաստանի բազմակի չեմպիոն, դահուկավազորդ Միքայել Միքայելյանը: Նա հանդես է եկել 15 կմ դասական ոճում և մրցատարածությունը հաղթահարել 43:09.1 ժամանակում: 95 մարզիկների պայքարում Միքայելյանը ելույթն ավարտել է 61-րդ տեղով:

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշար. Գեղարքունիքում և ևս 8 մարզում ավարտվել են առաջին փուլի մրցումները

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի շրջանակում արդեն իսկ կայացել են Երևանի, Կոտայքի, Սյունիքի, Լոռիի, Արմավիրի, Տավուշի, Արագածոտնի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզային փուլերը: Գեղարքունիքի մարզային փուլի մրցումներին Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցում հետևել են նաև ՀՀ կրթության,

Պեկին-2022. դահուկորդներ Կատյա Գալստյանի և Անգելինա Մուրադյանի արդյունքը՝ 10 կմ դասական ոճում

Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում այսօր հանդես են եկել Հայաստանի երկու ներկայացուցիչներ: Դահուկավազորդներ Կատյա Գալստյանն ու Անգելինա Մուրադյանը մասնակցել են 10 կմ դասական ոճում: 29-ամյա Կատյա Գալստյանը, որը մասնակցում էր իր երրորդ օլիմպիական խաղերին, 10 կմ մրցատարածությունը հաղթահարել է

ՊՈԱԿ և ՀՈԱԿ մարզադպրոցները կառաջնորդվեն միևնույն չափորոշիչներով. Կառավարության որոշումը

Կառավարությունն այսօր կայացած նիստում փոփոխություններ և լրացում է կատարել Հայաստանի Հանրապետությունում գործող մարզադպրոցների վերաբերյալ Կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի N 1428-Ն որոշման մեջ: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Նա նշել է, որ

ՀՖԿՍՊԻ շախմատիստների թիմը՝ համալսարանական գավաթի առցանց խաղարկության 3-րդ մրցանակակիր

Փետրվարի 5-6-ն աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովի հիմնադրամի կողմից անցկացվել է արագ շախմատի համալսարանական գավաթի առցանց խաղարկությունը: Խաղարկությանը մասնակցել են նաև Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողները: ՀՖԿՍՊԻ շախմատիստների թիմը բավականին հաջող ելույթներ է ունեցել ու դարձել

Պեկին-2022. Կատյա Գալստյանն ավարտել է ելույթն արագավազքում

Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում այսօր պայքարի է դուրս եկել Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ դահուկավազորդ Կատյա Գալստյանը: Նա հանդես է եկել արագավազքում (սպրինտ) և գրանցելով 4:00.48 արդյունքը՝ չի հաղթահարել որակավորման փուլը: Հայաստանի բազմակի չեմպիոնը ելույթն ավարտել է 80-րդ տեղում,

Ազատ ոճի ըմբիշները մրցաշարի կմասնակցեն Ուկրաինայում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն այսօր մեկնում է Ուկրաինայի Խարկով քաղաք, որտեղ ընդլայնված կազմով կմասնակցի ԽՍՀՄ սպորտի վարպետ Հովհաննես Սահակյանի հուշամրցաշարին։ Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ մրցավայր կմեկնի 14 ըմբիշ՝ Մանվել Խնձրցյանը (57 կգ), Էդիկ Հարությունյանը(57 կգ), Նորիկ

Պեկինի ձմեռային օլիմպիական խաղեր. Հայաստանի առաջին մասնակցի արդյունքը

Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 6-ին պայքարի մեջ է մտել Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ դահուկորդ Միքայել Միքայելյանը: Միքայելյանը հանդես է եկել սքիաթլոնի (15 կմ դասական ոճ+15 կմ ազատ ոճ) մրցատարածությունում, որին սովորաբար մասնակցում են բարձր վարկանիշ ունեցող մարզիկները: Հայաստանի

Մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը

Մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը: Այն անցկացվելու է երկու փուլով՝ մարզային և եզրափակիչ: Մրցաշարի առաջին փուլն անցկացվելու է մինչև փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում, Երևան քաղաքում և Արցախի Հանրապետությունում: Երկրորդ՝ եզրափակիչ փուլի