Լուրեր
Ծանրամարտի ԱԱ․ Անդրանիկ Կարապետյանը նվաճել է փոքր ոսկե մեդալ

Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում։ Եվրոպայի չեմպիոնը նախ պոկել է 167 կգ, ապա երկրորդ մոտեցմամբ գլխավերևում պահել է 172 կգ կշռող ծանրաձողն ու նվաճել այս

Ի նպաստ որմնանկարների պահպանության. Հայաստան է այցելել ՌԴ մոնումենտալ գեղանկարչության նկարիչ-վերականգնող Նիկոլայ Միխայլովը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հյուրընկալել էր ՌԴ նկարիչների միության անդամ, ՌԴ մշակույթի նախարարության՝ մշակութային ժառանգության, հուշարձանների պահպանության ոլորտի մասնագետների ատեստավորման կոմիտեի անդամ, մոնումենտալ գեղանկարչության բարձրագույն որակավորման գեղանկարիչ-վերականգնող, «Մոսկովյան վերականգնում» առաջին մրցույթի հատուկ մրցանակի դափնեկիր, Սանկտ Պետերբուրգ քաղաքի որմնանկարների պատվավոր վերականգնող,

«Ալեքսանդր Սպենդիարյան-150». կանցկացվի եռօրյա միջազգային գիտական նստաշրջան

Դեկտեմբերի 14-16-ը առցանց կանցկացվի «Ալեքսանդր Սպենդիարյան-150» եռօրյա միջազգային գիտական նստաշրջանը՝ նվիրված մեծ կոմպոզիտորի նշանավոր հոբելյանին: Գիտաժողովի բացումը՝ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին: Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Զեկույցներով հանդես կգան

Ս․ Փարաջանովի «Տրիպտիխը» կցուցադրվի Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արվեստի պետական թանգարանում

Դեկտեմբերի 15-ին Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արվեստի պետական թանգարանի «Musée National d’Art Moderne» ցուցադրությունների սրահում տեղի կունենա Ս․ Փարաջանովի «Տրիպտիխի»՝ «Կիևյան որմնանկարներ» (1966 թ.), «Հակոբ Հովնաթանյան» (1967 թ.), «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985 թ.), ցուցադրությունը։ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի՝

Ծանրամարտի աշխարհի առաջնություն․ հայ ծանրորդները սկսել են պայքարը

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 12-ին պայքարի է դուրս եկել Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ 21-ամյա Ռաֆիկ Հարությունյանը։ 81 կգ քաշայինների պայքարում Մ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնը երկամարտի 349 կգ արդյունքով (158+191) զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։ Փաշիկ Ալավերդյանի

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Կապանից փոխանցվեց Հրազդանին

Կապանը հրաժեշտ է տալիս երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակին․ դեկտեմբերի 12-ին Կապանի մշակույթի տանը տեղի ունեցած փակման հանդիսավոր միջոցառման ժամանակ ամփոփվել են ‹‹ՀՀ 2021 թվականի երիտասարդական մայրաքաղաք›› ծրագրի շրջանակում Կապանում կատարված աշխատանքները։ Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Կապանից փոխանցվել է Հրազդանին։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պարգևատրել է Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի հաղթողներին

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը։ Ծրագրի շրջանակում անցկացվել են աթլետիկական հնգամարտի, սեղանի թենիսի, հրաձգության, ուժային եռամարտի, բազկամարտի, ֆուտզալի, բասկետբոլի և վոլեյբոլի

Կընդլայնվի հայ-սերբական մշակութային համագործակցությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Սերբիայի Հանրապետության մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համագործակցության հնարավորությունները: Պատվիրակության կազմում էին Սերբիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, Բելգրադի Ազգագրության թանգարանի տնօրեն Տիյանա Կոլակ-Անտիչ Պոպովիչը, թանգարանի խորհրդական և համակարգող