Լուրեր
Քննարկվել են հայ-իրաքյան համագործակցության հեռանկարները

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մունզեր Խալիլի Ալ-Ջուբուրիին: Նախարարի տեղակալը ողջունել է Սուհայլան Մունզեր Խալիլի Ալ-Ջուբուրիի այցը ԿԳՄՍՆ՝ ընդգծելով, որ հայկական կողմը շահագրգռված է բարեկամ Իրաքի հետ համագործակցության հեռանկարներով.

Մարիամ Մկրտչյանը՝ Խանտի Մանսիյսկի շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոն Մարիամ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացված Մ20 տարեկանների միջազգային մրցաշարում: Հայ շախմատիստուհին 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը: Նա տարել

Կազանում ներկայացվել է համաշխարհային ժառանգության պահպանության հայկական փորձը

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը մասնակցում է Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության պահպանության կոնվենցիայի 50-ամյակին նվիրված համաժողովին (դեկտեմբերի 4-9-ը): Հնգօրյա միջոցառմանը ներկայացել են պատվիրակություններ ավելի քան 30 երկրներից: Հայկական կողմից համաժողովին մասնակցում են ԿԳՄՍ և Շրջակա միջավայրի

«Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները Խաչատրյանի տանը». hամերգ` նվիրված կոմպոզիտոր Ֆելիքս Մենդելսոնին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը տարիներ շարունակ իրականացնում է «Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները Խաչատրյանի տանը» ծրագիրը: Այն նվիրված

Համագործակցության նոր հարթակ. Երևանում մեկնարկել է «Հայ-ռուսական երկխոսություն» հիմնադիր համաժողովը

Դեկտեմբերի 7-ին Երևանում մեկնարկել է «Հայ-ռուսական երկխոսություն» հիմնադիր համաժողովը, որի նպատակն է Հայաստանի և Ռուսաստանի կրթական, մշակութային, գիտական, հումանիտար նշանակության հաստատությունների միջև համագործակցության հստակ ծրագրերի մշակումն ու իրականացումը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Հրազդանից փոխանցվել է Մեծամորին

Հրազդանի մշակույթի տանը տեղի են ունեցել Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին հանձնելու հանդիսավոր արարողությունը և «ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր

Հանդիսություն՝ նվիրված Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի ստեղծման 55-ամյակին

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16:00-ին, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի կունենա տուն-թանգարանի ստեղծման 55-ամյակին նվիրված հանդիսություն: Միջոցառման ընթացքում կբացվի «55-ամյա թանգարանի պատմությունը լուսանկարների խճապատկերում» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը: Կցուցադրվի «55 կադր՝ 55-ամյա թանգարանից» տեսաֆիլմը: Այնուհետև տեղի կունենա համերգ, որի ընթացքում կհնչեն

Կարեն Գիլոյանը կարևորել է Արագածոտնի մարզում սպորտային ենթակառուցվածքների զարգացումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում, շրջայց կատարել Ապարանի մանկապատանեկան մարզադպրոցում, ծանոթացել ենթակառուցվածքային պայմաններին, ինչպես նաև այցելել մարզկենտրոն Աշտարակ: ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, փոխմարզպետ

«Նոր անուններ» միջազգային փառատոնն իր շուրջն է համախմբել հինգ տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Մշակույթի գործիչների ընկերակցություն» ՀԿ-ն դեկտեմբերի 10-13-ը կանցկացնի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 11-րդ միջազգային փառատոնը: 2022 թվականին պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական հավաքին կմասնակցեն Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Իրանի շուրջ 5 տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝ միջազգային և