Լուրեր
Արթուր Ալեքսանյանը՝ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) արծաթե մեդալ նվաճեց Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Վճռորոշ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը զիջեց Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Մուսա Եվլոևին՝ 1:5 հաշվով: Ալեքսանյանը

Տոկիո-2020․ Հովհաննես Բաչկովն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դուրս է եկել Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ՝ այդպիսով ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Քառորդ եզրափակչում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը հնարավորություն չի տվել Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրաիմովին՝ հաղթելով 5:0 հաշվով: Եզրափակչի ուղեգրի

Արթուր Դավթյանը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

41 տարի անց Հայաստանն Օլիմպիական խաղերում սպորտային մարմնամարզությունից մեդալ նվաճեց: Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր՝ նվաճելով այս խաղերում Հայաստանի առաջին մեդալը: Հենացատկի եզրափակչում Դավթյանը

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կպայքարի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար: Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պայքարը սկսել է 1/8 եզրափակչից և տոնելով 3 հաղթանակ՝ կարիերայում

Տոկիո-2020. Բաչկովը 1/4 եզրափակչում է, Դարչինյանը և Մելիքյանն ավարտել են մրցելույթները

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը շարունակում է մեդալային պայքարը Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Մինչև 63 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Բաչկովը մենամարտել է ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ և հաղթել 4։1 հաշվով։ Օգոստոսի 3-ին կայանալիք 1/4 եզրափակչում Եվրոպայի

Տոկիո-2020. Արթուր Բարսեղյանն ավարտեց մրցելույթը

Լողորդ Արթուր Բարսեղյանն ավարտել է ելույթները Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Մրցումային 10-րդ օրը Հայաստանի օլիմպիական հավաքականից պայքարի է դուրս եկել միայն լողորդ Արթուր Բարսեղյանը, որը հանդես է եկել 50 մետր ազատ ոճում: Որակավորման

Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը 1/4 եզրափակչում է

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 9-րդ օրը Հայաստանի օլիմպիական թիմից պայքարի է դուրս եկել բռնցքամարտիկ Արման Դարչինյանը: 75 կգ քաշային կարգում Դարչինյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ վստահ հաղթանակ է

Կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց 18-րդ հանրապետական մարզական փառատոնը

Հուլիսի 25-27-ը Ծաղկաձորում կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց 18-րդ հանրապետական մարզական փառատոնը, որին մասնակցել է 120 մարզիկ: Փառատոնը կազմակերպել է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ծաղկաձորի մարզահամալիրում ընթացած փառատոնի մասնակիցները մրցել են

Տոկիո-2020. Իզաբելլա Յայլյանի և Արթուր Բարսեղյանի արդյունքները

Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում այսօր պայքարի են դուրս եկել ծանրորդ Իզաբելլա Յայլյանը և լողորդ Արթուր Բարսեղյանը: Ծանրամարտի կանանց 59 կգ քաշային կարգում Իզաբելլա Յայլյանը երկամարտի 205 կգ արդյունքով (95 կգ + 110