Լուրեր
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր՝ հունվարի 21-ին, հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին: Այս տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշում է հիմնադրման 30-ամյակը, ինչի կապակցությամբ ՀՖՖ-ն պատրաստվում է անցկացնել

Մարիամ Մկրտչյանը՝ շախմատի Հայաստանի կանանց առաջնության հաղթող

Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել շախմատի Հայաստանի կանանց 77-րդ առաջնությունում: Վերջին՝ 9-րդ տուրից առաջ Մարիամ Մկրտչյանն ու Մարիա Գևորգյանը հավասար միավորներով կիսում էին առաջատարությունը, բայց վերջին տուրում մրցեցին միմյանց դեմ, ու պարտիան ավարտվեց Մկրտչյանի հաղթանակով: Այս

Վիկ Դարչինյան. «Կլինեն սայթաքումներ, անհաջողություններ. խորհուրդ եմ տալիս ուշադրություն չդարձնել այդ ամենին և գնալ ձեր նպատակի հետևից»

Բռնցքամարտի աշխարհի իննակի չեմպիոն Վիկ Դարչինյանն այսօր՝ հունվարի 20-ին, այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, հանդիպել քոլեջի ուսանողների հետ և պատասխանել նրանց հարցերին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև քոլեջի տնօրեն, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը, Վիկ Դարչինյանի կինը՝

‹‹Ես երջանիկ մարդ եմ››. Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը նշում է ծննդյան 65-ամյակը

Հունվարի 20-ը ռեժիսոր, բեմադրիչ, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի ծննդյան օրն է. այսօր լրացավ նրա 65- ամյակը։ Հոբելյանական օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել է վաստակաշատ արվեստագետին և շնորհավորել հոբելյանի

Ռուզան Տոնոյան. ‹‹Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տարին հագեցած կլինի նոր և գրադարանի ավանդական ծրագրերով››

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, որը հիմնադրվել է 1933 թվականին, աշխարհում գործող փոքրաթիվ գրադարաններից է, որ նախատեսված է մանուկներին և պատանիներին սպասարկելու համար։ Գրադարանն իրականացնում է տեղեկատվական, մշակութային, գրադարանագիտական, մատենագիտական, կրթադաստիարակչական գործունեություն։ Շուրջ 90 տարի (2023 թվականին

Շարունակվում են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում են Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները: Երեկ՝ հունվարի 18-ին, տղամարդկանց մրցաշարում հանգստյան օր էր, իսկ կանայք անցկացրել են 7-րդ տուրի պարտիաները: Ի դեպ, 7-րդ տուրի արդյունքներով փոխվել է մրցաշարի առաջատարը: Սուսաննա Գաբոյանի

Չորս hայ դահուկորդ կմասնակցի Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայանալիք 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը 4 դահուկորդ կներկայացնի: Համապատասխան միավորների շնորհիվ ՕԽ-ին մասնակցելու իրավունք են ստացել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: Ավելի վաղ՝ 2021 թվականի սեպտեմբերին, Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում

Հայ երաժշտական մշակույթը՝ Ճապոնիայում. ճապոնացի երաժիշտները պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍՆ մեդալով և պատվոգրով

Ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբան Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունում պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով Ճապոնիայում հայ երաժշտական մշակույթն ակտիվորեն տարածելու գործում նշանակալի ներդրման համար: Տակահիրո Ակիբան Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ ստեղծված