Լուրեր
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի աշխարհի առաջնության պոկում վարժության բրոնզե մեդալակիր

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 110 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 187 կգ կշռող ծանրաձողն ու բրոնզե մեդալ նվաճել: Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրել է 220 կգ կշռող ծանրաձողը

Նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը մասնակցել է «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի շնորհանդեսին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի շնորհանդեսի պաշտոնական միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ, հյուրեր: Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, ներկայացնելով հիմնադրամի

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշար. մեկնարկում է մարզային փուլը

Դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի քարոզման և լող մարզաձևի մասսայականացման նպատակով մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը: Հոկտեմբերի 15-30-ը ՀՀ մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների միջև կանցկացվի նախնական՝ մարզային փուլը: Մարզային փուլի ժամանակացույցն ու մրցավայրերը՝

Ծանրամարտի  ԱԱ. Գոռ Սահակյանն արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանն արծաթե մեդալ է նվաճել Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող աշխարհի առաջնության պոկում վարժությունում: 71 կգ քաշայինների պայքարում Գոռ Սահակյանը, պոկում վարժությունում ցույց տալով 154 կգ արդյունք, կանգնել է

Հայ ծանրորդները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում այսօր մեկնարկում է ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը՝ Հոկտեմբերի 3՝ ժամը` 21:30, 60 կգ` Գառնիկ Չոլակյան Հոկտեմբեր 5՝ Ժամը` 21:30, 71 կգ` Գոռ

Ֆինանսական միջոցներ՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի անցկացման նպատակով

Գործադիրի նիստում այսօր ընդունված որոշմամբ ՀՀ վարչապետի հովանու ներքո նախատեսվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի և «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի անցկացման նպատակով պետական բյուջեից հավելյալ գումար կհատկացվի՝ 146 մլն 924 հազար դրամի չափով: Այս մրցաշարերն անցկացվում են

Համագործակցության հրավեր ֆինանսական կառույցներին՝ հեծանիվների ձեռքբերման վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում

Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառման իրականացման շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 27-ի N 341-Ն և 2025 թվականի օգոստոսի 14-ի N 1115-Լ որոշումները, հրավիրում է

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թվականի հոկտեմբերի 31-ը: ՀՀ կառավարության 2018 թվականի

ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունը հրավիրում է մասնակցելու «Viksit Bharat Run 2025» վազքի մարաթոնին

ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունը «Viksit Bharat Run 2025» նախաձեռնության շրջանակում սեպտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-12:00-ը, Երևանում կանցկացնի վազքի մարաթոն։ Մարաթոնի ընդհանուր երկարությունը կազմում է 5 կմ։ Վազքը կմեկնարկի ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունից (հասցե՝ Հնդկաստանի փողոց 50/2), իսկ ավարտը նախատեսված է Հրազդանի կիրճ